Տնտեսական13:27, 20 Սեպտեմբեր 2018
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը հրապարակել է Թուրքիայի նոր տնտեսական ծրագիրը

Սեպտեմբերի 20-ին Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հրապարակել է Թուրքիայում երկար սպասված միջնաժամկետ տնտեսական ծրագիրը, որը ստացել է «Նոր տնտեսական ծրագիր»(ՆՏԾ) անվանումը:
Ըստ նախարարի` ՆՏԾ-ն իրականացվելու է 2019-2021թթ. ընթացքում: Այս ծրագրի նպատակն է Թուրքիայի տնտեսության ոլորտում նոր հաջողություններ գրանցել:
Նախարարը ներկայացրել է այն հիմնական ցուցանիշները, որոնք Թուրքիան ակնկալում է ունենալ 2021թ.:
Ըստ այդմ, 2019թ. գնաճի ցուցանիշը կազմելու է 15.9%, իսկ 2020թ. ակնկալում են 9.8 % գնաճ:
Տնտեսական աճի ցուցանիշը 2018թ. համար նախատեսվում է 3.8%, 2019թ.` 2.3%, 2020թ.` 3.5% և 2021թ.` 5%:
Նախարարի խոսքով` Թուրքիայում մինչև 2021թ. ստեղծվելու է 2 մլն. աշխատատեղ:
Ալբայրաքը նշել է, որ արդյունաբերության ոլորտում առանցքային նշանակություն ունեցող ծրագրեր են իրականացվելու
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |