Քաղաքական12:27, 24 Սեպտեմբեր 2018
Էրդողանի հոդվածը ռուս-թուրքական հարաբերությունների ու համագործակցության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական «Կոմերսանտ» թերթում հոդված է հրապարակել ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Էրդողանը նախ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախորդ շաբաթ Սիրիայի Իդլիբ նահանգի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը՝ ավելացնելով, որ այդ «համաձայնությամբ կանխվել է Սիրիայում հնարավոր հումանիտար ճգնաժամը»:
Թուրքիայի նախագահը Ռուսաստանին համարել է առաջինը այն երկրների շարքում, որոնց հետ Թուրքիան աշխատում է Սիրիայի հարցի լուծման ուղղությամբ:
Էրդողանը շատ կարևոր է համարել նաև Ռուսաստանի ու Իրանի հետ իրականացվող Աստանայի գործընթացը. «Մեր միջև մտածողության ու մոտեցումների տարբերություն կա, սակայն մենք տարբերություններց ավելի շատ կարողացանք ընդհանրությունները վեր հանել: Հուսով եմ, որ այս համագործակցությունն ապագայում ևս կշարունակվի»:
Թուրքիայի նախագահը Սոչիում Պուտինի հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ ասել է հետևյալը. «Իդլիբի հարցով Սոչիում ձեռք բերված համաձայնությամբ որոշեցինք ապառազմականացված գոտի հիմնել: Ընդդիմադիրները կշարունակեն մնալ այն տարածքներում, որոնցում հիմա գտնվում են: Իսկ մեր և Ռուսաստանի կողմից որպես ծայրահեղական խմբավորում ընդունվածներին թույլ չենք տալու այդ տարածաշրջանում գործունեություն ծավալել:
Էրդողանը խոսել է նաև քրդական ծայրահեղական կազմակերպությունների, Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի», Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության մասին՝ նրանց բոլորին համարելով ահաբեկչական կազմակերպություն ու ակնկալելով Ռուսաստանի աջակցությունը դրանց դեմ Թուրքիայի մղած «պայքարին»:
Գալով Սիրիայի հարցով բանակցություններին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք կողմ են այդ բանակցություններին «չափավոր ընդդիմադիրների» մասնակցությանը, քանի որ «դա անհրաժեշտություն է Ժնևի ու Աստանայի ձևաչափերն առաջ մղելու համար»:
Էրդողանը հավաստիացրել է, որ ռուս-թուրքական համատեղ էներգետիկ նախագծերի, փոխադարձ ներդրումների և հումանիտար ու մշակութային հարաբերությունների զարգացման համար իրենք անում են անհրաժեշտ բոլոր քայլերը:
«Հավատում եմ, որ նույն տարածաշրջանը կիսող և հարյուրամյակներ շարունակ պատմություն կերտած թուրք և ռուս ժողովուրդները պետք է ունենան խորը, անկեղծ և մտերիմ հարաբերություններ: Ցանկանում եմ շեշտել, որ միշտ աջակցելու ենք այս ուղղությամբ իրականացվող քայլերին»,- եզրափակել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |