Տնտեսական10:16, 25 Սեպտեմբեր 2018
Ամերիկացի հոգևորականի մոտակա ազատ արձակման լուրերին համընթաց թուրքական լիրան արժևորվում է

Վերջին ամիսներին թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին ԱՄՆ դոլարի նկատմամբ գրեթե կրկնակի արժեզրկված թուրքական լիրան կրկին արժևորման միտումներ է ցույց տալիս:
Լիրան որոշակի արժևորում գրանցեց նախ սեպտեմբերի 20-ին, երբ Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հրապարակեց Թուրքիայում երկար սպասված միջնաժամկետ տնտեսական ծրագիրը, որը ստացավ «Նոր տնտեսական ծրագիր» (ՆՏԾ) անվանումը: Ծրագրի հրապարակման արդյունքում մեկ դոլարի արժեքը 6.20-ից նվազեց մինչև 6.13 լիրա, սակայն հաջորդող օրերին կրկին աճի միտումներ նկատվեցին:
Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց Թուրքիայում ձերբակալված և այժմ տնային կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի մոտալուտ ազատ արձակման մասին: Թուրքիայում երկկողմ հարաբերությունների լարվածության հիմնական պատճառներից մեկը դարձած այս խնդրի մոտակա լուծման մասին հայտարարությունից հետո մեկ դոլարի արժեքը նվազեց մինչև 6.05 լիրա:
Այս պահին ամերիկյան և թուրքական արժույթների հարաբերակցությունը կազմում է 1 դոլար / 6.07 լիրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |