Միջազգային13:43, 26 Սեպտեմբեր 2018
Բեռլինի քաղաքապետը հրաժարվել է մասնակցել է Էրդողանի պատվին տրվելիք պաշտոնական ճաշին

Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա տարբեր շերտերի կողմից ակնհայտ բացասական վերաբերմունքի է արժանանում: Գերմանիայում գնալով ընդլայնվում Էրդողանի սպասվող այցը բոյկոտողների շրջանակը:
Ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցությունների ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին:
Թուրքիայի նախագահի պատվին տրվելիք ճաշը բոյկոտելու մասին վերջինը հայտարարել է Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը:
Նախօրեին գերմանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Էրդողանի պատվին տրվելիք ճաշին չի մասնակցելու նաև կանցլեր Անգելա Մերկելը:
Միակ ընդդիմադիր քաղաքական գործիչը, ով հայտարարել է պաշտոնական ճաշին իր մասնակցության մասին, «Կանաչների» կուսակցության նախկին առաջնորդներից Ջեմ Օզդեմիրն է: (Ծագումով Թուրքիայի չերքեզ Օզդեմիրը միշտ աչքի է ընկել հակաէրդողանական հայացքներով ու Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերին ցույց տված աջակցությամբ-EH):
Ավելացնենք, որ չեղարկվել են նաև Էրդողանի պաշտոնական այցի շրջանակներում տեղի թուրքերի հետ նախատեսված դահլիճային հանդիպումները:
Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները ծրագրված են եղել 3 քաղաքում: Գերմանական իշխանությունների՝ թույլտվություն չտրամադրելու պատճառով Էրդողանի ներկայացուցիչների՝ Բեռլինի «Tempodrom», Դորտմունդի «Wetfalen» դահլիճները վարձակալելու դիմումները մերժվել են: Չեղարկվել է նույնիսկ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Եվրոպայի ներկայացուցչության միջոցով Քյոլնում արված դահլիճի ամրագրումը:
Սպասվում է, որ Էրդողանի այցի ժամանակ բողոքի ակցիաներ կարող են անցկացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիր խմբերի, Գերմանիայի ձախակողմյան ուժերի կողմից:
Ելնելով վերոնշյալից՝ Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |