Քաղաքական07:42, 28 Սեպտեմբեր 2018
Թուրքիայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին խոստումը չկատարելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի մասին խոսել է իրեն ուղեկցող լրատվամիջոցների լրագրողների հետ: Գնահատելով տեղի ունեցած հանդիպումները և ելույթները՝ Էրդողանը մասնավորապես մեղադրել է ԱՄՆ-ին իր խոստումը չպահելու մեջ:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն շեղվել է Մանբիչի հետ կապված ճանապարհային քարտեզից ու ժամանակացույցից: Քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ-PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (ԺԻՋ-YPG) չեն լքել տարածքը: Էրդողանը պնդում է, որ ԱՄՆ-ն այս առումով դրժել է իր խոստումն ու պատրաստվում է իր ամրաշինությունները ահաբեկչական խմբավորման հետ միասին կառուցել:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Թրամփի ունեցած ելույթին և ԱՄՆ-ի մոտեցումներին՝ Էրդողանը մասնավորապես նշել է. «Ի հեճուկս մեր առաջարկած համաշխարհային խաղաղության տեսլականի՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը միակողմանի և պարտադրողական աշխարհայացքով է առաջնորդվում: Լատինական Ամերիկայի, փախստականների և այլ խնդիրների վերաբերյալ Թրամփի մոտեցումները քննադատության են արժանանում բազմաթիվ երկրների առաջնորդների կողմից: Ուժեղ եմ, ուրեմն իրավացի եմ սկզբունքով առաջնորդվելով՝ հնարավոր չէ արդարության և խաղաղության աշխարհակարգ ձևավորել»:
Էրդողանը հայտնել է, որ նախագահ Թրամփի հետ շատ հպանցիկ է խոսել: Հետո Մելանյա Թրամփն իրեն ասել է «կտեսնվենք», բայց ինքը հրաժարվել է մասնակցել ընթրիքին, քանի որ ընթրիքի ժամանակ ընտանեկան լուսանկարներ են արվում: ԱՄՆ նախագահի սեղանի շուրջ նստած է եղել նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, և Էրդողանը նշել է, որ չէր կարող իրեն թույլ տալ նստել այդ սեղանի շուրջ: Փոխարենը իր խոսքով Սիրիայի հարցի շուրջ նա երկար զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |