Ցեղասպանություն13:27, 01 Հոկտեմբեր 2018
Փայլանի պատասխանը Թուրքիայի փոխնախագահին՝ «Թուրքական թեզերը ռասիստական են»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուհաթ Օքթայի հակահայկական հայտարարությունը:
«Bianet» լրատվական կայքին տված մեկնաբանության մեջ Փայլանը նշել է, որ Թուրքիայի նոր դիրքորոշումը հիմնված է ոչ թե առերեսման, այլ ժխտողականության ու ձուլման վրա և այս տեսանկյունից նոր թշնամիների կարիք կա:
Ըստ Փայլանի՝ Թուրքիայում բնակվող հազարավոր հայերի ցավի նկատմամբ ոչ մի կարեկցանք չպարունակող հայտարարություններն այնտեղ ապրող ժողովուրդներին ոչ մի օգուտ չեն տալու։ Փայլանը, նշելով, որ նման արտահայտությունները «թուրքական ազգայնական մտածելակերպի» արդյունքն են, հավելել է. «Նրանք, ում դուք թշնամի եք դարձրել, մեր ազգականներն են, մեր քաղաքացիներն են»:
Փայլանն Օքթայի հայտարարությանն արձագանքել է նաև «Twitter»-ում կատարած գրառմամբ.
«Հայկական սփյուռքը կայսերիցին, մալաթիացին, ստամբուլցին, բուրսացին, թեքիրդաղցին, դիարբեքիրցին է։ Նրանք, ում դուք թշնամի եք դարձրել մեր բարեկամներն ու մեր քաղաքացիներն են։ Թուրքական թեզերը ռասիստական են և ցեղասպան։ Մեր ցավի օջախը Թուրքիայում է և միայն Թուրքիայում է հնարավոր այն բուժել»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, ելույթ ունենալով Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից կազմակերպված «Թուրքական պատմության համաժողովի» բացմանը, անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը: Օքթայը, նշելով, որ իրենք Հայկական սփյուռքի ճնշմամբ թուրքական թեզերն արգելող խորհրդարանների որոշումները չենք հարգում, ասել էր .
«Նրանք, ովքեր ցանկանում էին 1915-ի դեպքերն օգտագործելով մեր պատմությունը սևացվել, չնայած իրենց ջանքերին, չեն հասել իրենց նպատակներին՝ բացառությամբ մեր երկրի նկատմամբ բացահայտ թշնամանք ունեցող պետությունների: Հատկապես 2015թ-ից առաջ ակտիվացած զրպարտող արշավներն արդյունք չտվեցին՝ շնորհիվ մեր երկրի կեցվածքի, Թուրքիայի պատմագիտական ընկերության նման պետական հաստատությունների ջանքերի և մեր դիվանագետների աշխատանքի»:
Ermeni diasporası; Kayserili, Malatyalı, İstanbullu, Bursalı, Tekirdağlı, Diyarbakırlıdır...
— Garo Paylan (@GaroPaylan) October 1, 2018
Düşmanlaştırdıklarınız akrabalarımdır.
Düşmanlaştırdıklarınız vatandaşlarımızdır.
“Türk tezleri” parantezi ırkçıdır, soykırımcıdır.
Acımız Türkiyelidir.
Ancak Türkiye’de iyileşebilir. https://t.co/qewzCdaMBX
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |