Հոդված07:48, 02 Հոկտեմբեր 2018
Թուրքական «Yeni Աkit» թերթ. «Արդյո՞ք չեն կարող վերացնել Իգդիրի և Նախիջևանի միջև սահմաները»

Վերջերս Բաքվում կայացել է «Կովկաս, պատմություն, այսօր և ապագա» խորագրով կոնֆերանս և աշխատաժողով, որը կազմակերպվել է թուրքական պատմագիտական ընկերության (TTK) և Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի համագործակցությամբ: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հարցը, թուրք-ադրբեջանական հարաբերությունները, համագործակցային ոլորտը:
Թուրքական «Yeni Akit» թերթի թղթակից Աբդուրահման Դիլիփաքը, ով նույնպես մասնակցել է կոնֆերանսին, անդրադառնալով Ղարաբաղյան հարցին, պնդել է, որ հայ ժողովրդի 60%-ից ավելին ցանկանում է խնդրի կարգավորումը, սակայն լուծում տեղի չի ունենում:
Նրա համոզմամբ` Ադրբեջանի ժողովուրդն ու իշխանությունը, Թուրքիան և Ռուսաստանը կողմ են համագործակցությանը:
Դիլիփաքը հոդվածում շեշտել է. «Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը կամենա, ապա Ղարաբաղյան հարցը կլուծվի»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը, նրա կարծիքով` այն ադրբեջանցիների կողմից աջակցվող քաղաքականություն է:
Հեղինակը նշում է. «Ադրբեջանում Ղարաբաղյան հարցը ամենամեծ ազգային հարցն է: Այս հարցը Հայաստանյան իշխանությունների համար նույնպես վերածվել է «ազգային հարցի» և օգտագործվում է ներքին քաղաքականության համար»:
Աբդուրահման Դիլիփաքը իր հեղինակային հոդվածում մեկ նախադասությամբ նշել է, որ Ստամբուլում շուրջ 100 000 Հայաստանի քաղաքացի «ապօրինի ներգաղթյալ հայ» է ապրում:
Ըստ նրա պնդումների` հայերի մեջ լուրջ իսլամացման գործընթացներ են տեղի ունենում:
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին` հեղինակը հարցադրում է անում` արդյո՞ք չեն կարող վերացնել Իգդիրի և Նախիջևանի միջև սահմաները`ապահովելով ազատ անցումը և երկու երկրների միջև բոլոր գործառույթները իրականացնել Նախիջևանի միջոցով:
Դիլիփաքը երկու երկրների միջև առաջարկում է ստեղծել համատեղ ազատ առևտրային գոտիներ:
Նա իր դժգությունը և մտահոգությունն է հայտնում, թե Թուրքիայի և Ադրբեջանի միջև մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվում, սակայն ոչ մի կերպ գործնական քայլեր չեն իրականցվում:
Դիլիփաքը պնդում է, որ Թուրքիան և Ադրբեջանը էլ ավելի պետք է ընդլայնեն կապերը տնտեսական, սոցիալական, քաղաքական և գաղափարական հարցերի շուրջ:
Նրա խոսքով` համատեղ աշխատանքներ պետք է կատարեն ոչ միայն երկու երկրների և տարածաշրջանի խնդիրների լուծման շուրջ, այլև համաշխարհային տնտեսության, քաղաքականության, գլոբալ խնդիրների վերաբերյալ:
Հեղինակը առաջ է քաշում այն տեսակետը, որ Ադրբեջանի համար դեպի Արևմուտք տանող ճանապարհը Թուրքիան է. «Թուրք-ռուսական հարաբերությունները դրական ազդեցություն են թողնում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վրա: Ադրբեջանն իր հերթին կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար` որպես Կովկասը բացող դուռ»:
Նա ընդգծել է,- «Մեզ համար մեկս մյուսի դեմ ձեռք բերած հաղթանակը հաղթանակ չէ, այլ հաղթանակը այն է, որ միասին ենք ձեռք բերելու»,- գրել է Դիլիփաքը:
Նա մեջբերել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական նշանակությունը անվտանգության և խաղաղության տեսանկյունից մեծ կարևորություն ունեն. «Եթե տեսնեք Բաքուն` կնկատեք, որ Թուրքիայի 4 կողմն է ծովերով շրջապատված, այլ ոչ թե 3 կողմը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |