Քաղաքական10:18, 02 Հոկտեմբեր 2018
Բահչելին՝ Մերկելին․ «FETÖ-ի մասին ապացույցներ պահանջելը նման է երկնքում ծառեր աճեցնելուն»
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված խիստ հայտարարությամբ է հանդես եկել։
Բահչելին քննադատել է Գերմանիայի կառավարության՝ FETÖ–ի (Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման) վերաբերյալ ավելի շատ փաստեր և ապացույցներ ներկայացնելու պահանջը։
«2016թ․ հուլիսի 15-ի գիշերն արձակված գնդակները ապացույցներ չե՞ն։ Միթե ահաբեկիչների փաստաթղթերն ուսումնասիրելու կարիք կա։ Դավաճանը դավաճան է։ Գերմանիայի կանցլերը սխալ տեսանկյունից է նայում հուլիսի 15-ի դեպքերին։
Մերկելը ծովը չի ընկել, օձից կառչելու կարիք չկա։ Մի գերմանական ասացվածքում ասվում է, որ երկնքում ծառ չի աճում։ Ապացույց պահանջելը երկնքում ծառ աճեցնելու նման է։ Եթե նրանք այդքան համարձակ են, թող ասեն, որ սիրում են FETÖ-ին», -ասել է ընդդիմադիր առաջնորդը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիս էր ունեցել Գերմանիայի նախագահի և կանցլերի հետ։ Կանցլեր Մերկելն իր ելույթում անդրադարձել էր այն փաստին, որ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գործունեությունը Գերմանիայում արգելված է։ Սակայն, նրա խոսքով, FETÖ-ի հարցում ևս նույն մոտեցումը ցուցաբերելու համար Գերմանիայի ավելի շատ փաստեր ու ապացույցներ են հարկավոր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |