Իրավական07:28, 02 Հոկտեմբեր 2018
Ֆեթուլլահ Գյուլենի եղբայրը դատապարտվեց ավելի քան 10 տարվա ազատազրկման

Թուրքիայի կողմից հետապնդվող իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի եղբայրը՝ Քութբեթթին Գյուլենը, դատապարտվել է 10 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատավճիռը հրապարակվել է Իզմիրի ծանր հանցնագործությունների դատարանում։
Քութբեթթին Գյուլենը կալանավորվել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ տարվող հետաքննության շրջանակներում 2016-ին:
Նրա նկատմամբ առաջադրված էր «գյուլենական համայնքի օգտին հայտարարություններ անելով ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու» մեղադրանք։
Երբ նրան կալանավորել էին, նա աշխատում էր թուրքական հայտնի «Kaynak» հոլդինգի հետ առնչություն ունեցող «Çağlayan» տպարանում։ Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ այդ հոլդինգը գտնվում էր գյուլենականների վերահսկողության տակ։
Գյուլենի եղբայրն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել և պահանջել է, որ իրեն ազատ արձակեն։ Նա տեղեկացրել է, որ վատառողջ է։ Սակայն դատարանը մերժել է այդ պահանջը և որոշումը թողել անփոփոխ։
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ Թուրքական կողմը ավելի քան 2 տարի ԱՄՆ-ից պահանջում է, որ Գյուլենը արտահանձնվի, սակայն Վաշինգտոնը չի բավարարում այդ պահանջը մինչ օրս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |