Իրավական06:51, 02 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում կրկին Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել

Թուրքիայում դարձյալ Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել։ Գերմանական մամուլին հղում կատարող թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 2018թ․ օգոստոսին Քուշադասը քաղաքում ձերբակալվել է Բրաունշվայգի բնակիչ Հյուսեին Մ․-ն, ով հանգստի նպատակով այցելել էր Թուրքիա։
Հյուսեին Մ․-ն մեղադրվում է «Թուրքիայի նախագահին վիրավորելու» մեջ։ Դատավարությունը կսկսվի հոկտեմբերի 11-ին։
Աղբյուրի համաձայն՝ Հյուսեին Մ․-ն ծնվել է 1976թ․՝ Թունջելիում։ 13 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա, իսկ 2012թ․ հետո ունի միայն Գերմանիայի քաղաքացիություն։ Սակայն Թուրքիայի պետական կառույցները նրան Թուրքիայի քաղաքացի են համարում։ Կալանավորված մեղադրյալին թույլ չեն տալիս հանդիպել ոչ գերմանացի դիվանագետների, ոչ էլ իր կնոջ հետ։
Կալանավորվածի եղբայրը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Հյուսեինի տարեկան արձակուրդն արդեն վաղուց սպառվել է, ուստի երկարատև կալանավորման պատճառով վերջինս կարող է զրկվել Գերմանիայի իր աշխատանքից։ Մյուս կողմից, թուրք դատախազները Հյուսեին Մ․-ի համար «նախագահին վիրավորելու» մեղադրանքով ամենախիստ պատիժն են պահանջել։ Այսինքն, եթե մեղադրանքն անփոփոխ մնա, Գերմանիայի քաղաքացին կարող է դատապարտվել 4 տարվա ազատազրկման։
Գերմանիայի արտգործնախարարությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել դեպքի առթիվ։
Գերմանական աղբյուրների համաձայն՝ քաղաքական համատեքստում Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 5-ի։ Անցյալ շաբաթ պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Էրդողանը հանդիպել էր կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Հանդիումների ընթացքում օրակարգ էր բերվել նաև Թուրքիայում կալանավորված գերմանացիների հիմնահարցը և պահանջվել էր հրատապ լուծում գտնել խնդրին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |