Ռազմական06:17, 02 Հոկտեմբեր 2018
Թուրքիան 2019-ին կարող է ստանալ ևս 2 հատ F-35 կործանիչ
Չնայած թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությանը, այնուամենայնիվ ԱՄՆ-ն չի բացառում, որ Թուրքիան 2019թ. մարտին կստանա ևս 2 հատ F-35 տեսակի նոր սերնդի կործանիչ։ Թուրքիան 2 նման ինքնաթիռ ստացել էր այս տարվա հունիսին։
«Կարծում ենք, որ 2019թ. մարտին ևս 2 ինքնաթիռ կհանձնվի»,-ասել է «F-35» նախագծի փոխտնօրեն Մեթ Վինթերը և նշել, որ 100 միավոր F-35-ների մատակարարման վերաբերյալ այս պահին դեռ որևէ հստակ բան չկա:
Անդրադառնալով հարցին, թե երբ պետք է Պենտագոնը զեկույց պատրաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին, ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ այն պատրաստ կլինի առաջիկա 90 օրվա ընթացքում։
Նշենք, որ 90 օրվա ընթացքում Պենտագոնը պետք է Կոնգրեսին ներկայացնի թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի մասին մանրամասն զեկույց: Դրանում պետք է ներկայացված լինի նաև այն, թե ինչպես կանդրադառնա ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ռուս-թուրքական գործարքը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։
ԱՄՆ-ն նախատեսում էր այդպիսի 100 ինքնաթիռ վաճառել Թուրքիային, բայց թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պատճառով նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես դադարեցրել է F-35 կործանիչների մատակարարումն Անկարային։
Լարված հարաբերությունների պատճառը հիմնականում այն է, որ Թուրքիան ազատ չի արձակում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Մյուս պատճառն այն է, որ Թուրքիան Ռուսաստանից պատրաստվում է գնել ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |