Տարածաշրջան09:05, 02 Հոկտեմբեր 2018
Ընտրություններ Իրաքի Քուրդիստանում. որքա՞ն մանդատ են ստացել կուսակցությունները

Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 30-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո հայտնի է դարձել, թե որքան պատգամավորական մանդատ են ունենալու խորհրդարան անցած կուսակցությունները։
Ընտրություններում հաղթած քրդական ինքնավարության նախկին ղեկավար Մասութ Բարզանիի «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը» ունենալու է 42 պատգամավորական մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցրած Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանու «Քուրդիստանի հայրենակցական միություն» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված կլինի 24 պատգամավորով։
Ինքնավարության բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովը հայտնել էր, որ ընտրություններին մասնակցել են ընտրելու հնարավորություն ունեցողների 57%-ը։ Պարտված կուսակցությունները պնդել էին, որ մի շարք ընտրախախտումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես «Քուրդիստանի հայրենակցական միություն» կուսակցության խոսնակ Սադի Փիրե Էրբիլը հայտարարել էր, որ ընտրախախտումները տեղի են ունեցել հիմնականում Դոհուկ և Սորան շրջաններում։
Նախնական տվյալներով՝ ընտրություններում գրանցվել էին հետևյալ արդյունքները.
«Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն»՝43%
«Քուրդիստանի հայրենասերների միություն»՝ 20.1%
«Փոփոխություն» կուսակցություն՝ 12.8%
«Նոր սերնդի շարժում» կուսակցություն՝ 8.5%
«Իսլամական հասարակություն» կուսակցություն՝ 7.2%
«Բարենորոգման ճակատ» դաշինք՝ 5.8%
«Սերդեմ» կուսակցություն՝ 1.08%
Վերջնական արդյունքները բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովը կհրապարակի 72-ժամվա ընթացքում։
Ի դեպ՝ 111 տեղից 11-ն ամրագրված էր կրոնական և ազգային փոքրամասնությունների կողմից, որոնց թվում նաև հայերը և թուրքմենները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |