Հասարակական13:24, 02 Հոկտեմբեր 2018
1955թ. սեպտեմբերի 6-7 կոտորածներն ուսումնասիրելու մասին Փայլանի առաջարկը մերժվել է
Թուրքիայի խորհրդարանի նախագահ և նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետ է ուղարկել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի առաջարկը, որով նա կոչ էր արնում ուսումնասիրել 1955թ. սեպտեմբերի 6-7-ի հայտնի դեպքերը։ Այդ ժամանակ Ստամբուլում հայերը, հույները և հրեաները ենթարկվել էին կոտորածի ու կողոպուտի:
«Մեջլիսի նախագահը կոպիտ և վիրավորող բառերի պատճառով հետ է ուղարկել 1955թ. սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու մասին առաջարկս։ Նա ցանկանում է, որ ես հանեմ իմ կողմից մատնանշված ուշագրավ հատվածները։ Իմ կարծիքով Թուրքիայի խորհրդարանի նախագահն ակնկալում է, որ ես այդ կոտորածների մեղավորներին ասեմ՝ կեցցեք», գրել է Փայլանը։
Հիշեցնենք, որ 1955թ սեպտեմբերի 6-ին ժամը 13:00-ին Թուրքիայի պետական ռադիոյով հայտարարվել էր, որ Սալոնիկ քաղաքում գտնվող Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հայրական տան վրա ռումբ է նետվել: Կեսօրից հետո թուրքական տարբեր երիտասարդական կազմակերպություններ և գլխավորապես իշխանությունների աջակցությամբ ստեղծված «Կիպրոսը թուրքական է» միությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպում են բողոքի հանրահավաք: Այնուհետև ցուցարարները սկսում են քարեր նետել Թաքսիմին հարակից Իսթիքլյալ պողոտայում գտնվող հույներին և հայերին մահակներով և այլ անհրաժեշտ գործիքներով զինված խմբեր, որոնք սկսում են հարձակվել, կոտրել ու թալանել ոչ մուսուլմաններին պատկանող խանութները, արհեստանոցները, տները, դպրոցները, եկեղեցիները և անգամ գերեզմանատները: Ջարդերը չեն սահմանափակվել միայն Իսթիքլյալ պողոտայով, այլ արագորեն տարածվել են Ստամբուլի մյուս թաղամասերում` Բաքըրքյոյ, Բեյօղլու, Բեյքոզ, Բեշիքթաշ, Էմինոնյու, Էյուփ, Ֆաթիհ, Քադըքյոյ, Սարըյեր, Շիշլի, Ուսքյուդար:
Meclis başkanı, 6-7 Eylül 1955 Pogromu ile ilgili verdiğim araştırma önergesini “kaba ve yaralayıcı sözler” gerekçesiyle geri göndermiş.
— Garo Paylan (@GaroPaylan) October 2, 2018
İşaretlediğim yerlerin “çıkarılması”nı istiyor.
Meclis başkanı sanırım 6-7 Eylül 1955 Pogromunun faillerine “elinize sağlık” dememi bekliyor. pic.twitter.com/4gDIgSeqsq
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |