Միջազգային06:24, 03 Հոկտեմբեր 2018
ԵԽ-ն վավերացրել է Թուրքիային 70 մլն եվրո չտրամադրելու օրինագիծը
Եվրախորհրդարանը (ԵԽ) վավերացրել է Թուրքիային ֆինանսական օգնություն չտրամադրելու մասին փաթեթը, որը ընդունվել էր 2018թ. սկզբին։
Ֆինանանսական օգնության փաթեթը 2018-ի նոյեմբերին պետք է Թուրքիային տրամադրվեր այդ երկրում օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու մամուլի ազատության ոլորտում չափելի և բավարար առաջընթացի առկայության դեպքում: Սակայն ԵԽ-ի բյուջեի հանձնաժողովը, հիմք ընդունելով 2018-ի ապրիլի 18-ին Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի հրապարակած բացասական եզրակացությամբ զեկույցը, որոշում էր կայացրել չեղարկել փաթեթի տրամադրումը:
Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման նախագծի վերջնական հաստատման համար անհրաժեշտ էր, որ այն մեկ անգամ էլ քվեարկության դրվի ԵԽ-ի լիագումար նիստում:
Ստրասբուրգում օրինագծի վավերացմանը կողմ են քվեարկել ԵԽ-ի 544 պատգամավոր, 28-ը՝ դեմ, 74-ը՝ ձեռնպահ։ Նշվում է, որ վավերացման պատճառն այն էր, որ Թուրքիայում մինչ օրս ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշպանության հետ կապված հարցերում առաջընթաց տեղի չի ունեցել։
Նշվում է նաև, որ այն գումարը, որ ԵԽ-ն պատրաստվում էր տրամադրել Թուրքիային, օգտագործվելու է Միջերկրական ծովից Եվրոպա գաղթող փախստականների հարցերը լուծելու համար։
Աղբյուրն ընդգծում է, որ սա ԵԽ-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թեկնածու երկրին չի տարամադրվում ֆինանսական օգնություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |