Իրավական13:51, 03 Հոկտեմբեր 2018
«English Pen»-ի իրավապաշտպան․ «Թուրքիայում դատական համակարգը տնազի է նման»

«English PEN» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Դեբբի Լուքսոնը Թուրքիայում հետևում է այս օրերին ընթացող խոսքի ազատության թեմայով դատավարություններին։
Շուրջ հինգ շաբաթ Թուրքիայում գտնվող ակտիվիստը հասցրել է հետևել առնվազն 9 դատավարության, որոնցում մեղադրյալի կարգավիճակում հիմնականում մտավորականներն ու լրագրողներն են։
Լուքսոնի խոսքով՝ այդ դատավարություններից ստացված առաջին տպավորությունն այն է, որ մտավորականներն ու լրագրողները պարզապես Թուրքիայի դատական համակարգի զոհն են։ Նրանք անվերջ փորձում են բացատրել, ապացուցել, որ ընդամենը զբաղված են իրենց աշխատանքով։ Լուքսոնի խոսքով՝ նմանատիպ դատական գործեր եվրոպական երկրներում պարզապես գոյություն չունեն։
«English PEN»-ի ներկայացուցիչը զարմանալի և զզվեցնող է համարել Թուրքիայի դատական դահլիճներ մտնելիս պարտադիր անձնական տվյալներ և հեռախոսահամար տրամադրելու գործընթացը։ Նրա կարծիքով այդ կերպ ուղղակի փորձ է արվում քաղաքացիներին հեռու պահել դատական գործընթացներից։ Իսկ դատարանի դահլիճներում տեղի ունեցողը իրավապաշտպանը ուղղակի թատրոնի, ծիծաղելի և աբսուրդի հասնող տնազի է նմանեցրել։
Լուքսոնը նշել է, որ իրականում ծանոթ չէ, թե հատկապես ինչ են գրել իրենց հոդվածներում այն լրագրողները, ովքեր այժմ այդ հոդվածների պատճառով մեղադրյալի աթոռին են հայտնվել։ «Ինչ էլ լինի, մենք ճիշտ չենք համարում այն, որ լրագրողների դեմ դատական գործընթացներ են հարուցվում։ Որպես «English Pen»՝ մենք պայքարում ենք հանուն ազատությունների և ժողովրդավարության։ Այդ պատճառով ուշադիր հետևում ենք Թուրքիայի նման երկրնեում խոսքի և մտքի ազատությանն առնչվող զարգացումներին», - ասել է նա։
Լուքսոնը հավելել է, որ միջազգային հանրությունը բավարար աջակցություն չի ցուցաբերում Թուրքիայում քրեական հետապնդման ենթարկվող լրագրողներին։ Այնինչ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, որ նրանք մենակ չեն և աշխարհին լսելի դարձնելու համար նրանց ձայնը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |