Ռազմական13:39, 03 Հոկտեմբեր 2018
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ նոր ռազմածովային համակարգեր կստեղծի

Թուրքիան մի շարք երկրների հետ պատրաստվում է աշխատել ռազմածովային հեռակառավարվող համակարգերի նախագծի վրա։ Նախագծում բացի Թուրքիայից ներառված են ԱՄՆ-ը, Գերմանիան, Բելգիան, Դանիան, Հոլանդիան, Իսպանիան, Իտալիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան և Հունաստանը։
Առաջիկայում նշված երկրները կստորագրեն նախագծին իրենց մասնակցությունը հաստատող փաստաթուղթը։ Ստորագրման արարողությունը տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։
Թուրքիայի անունից փաստաթուղթը կստորագրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Փաստաթուղթն այնուհետև իրավական հիմք կհանդիսանա՝ վերոնշյալ երկրների միջև համագործակցության կազմակերպման, անձնակազմի նշանակման և նախագծի ստանդարտների մշակման համար։
Նախագիծը մի կողմից նպատակ ունի ՆԱՏՕ-ի համար ստեղծել նոր, բարձրորակ հեռակառավարվող ռազմածովային համակարգեր, մյուս կողմից լայն համագործակցության շնորհիվ թույլ կտա երկրներին խուսափել ավելորդ ծախսերից։
Հեռակառավարվող ծովային համակարգերում ռոբոտային համակարգերի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի խուսափել ռազմական իրավիճակներում մարդկանց կյանքին սպառնացող հնարավոր ռիսկերից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |