Տարածաշրջան09:12, 03 Հոկտեմբեր 2018
Սիրիայի արտգործնախարարը հարաբերությունների կարգավորման ուղերձ է հղել Թուրքիային

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմը լիբանանյան Էլ Մայադին հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիա-Թուրքիա հարաբերություններին: Նա մասնավորապես ընդգծել է ապագայում թուրք-սիրիական փոխհարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Սակայն դրա իրականացման համար, ըստ Մուալիմի, առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերի իր զինվորներին Սիրիայի տարածքից:
Սիրիայի արտգործնախարարը խոսել է նաև սեպտեմբերի 17-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված Իդլիբի համաձայնագրի մասին՝ նշելով, որ հավատում է, թե Թուրքիան կկատարի իր բոլոր պարտավորությունները:
Նա նաև հույս է հայտնել, որ Դամասկոսի հետ Մոսկվայի փոխհամաձայնեցված գործողությունների արդյունքում ստորագրված այդ համաձայնագիրն Իդլիբի ազատագրման տեսանկյունից կարևոր քայլ է լինելու:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իդլիբի սահմանների 15-20 կմ խորքում նախատեսվում է ստեղծել ապառազմականացված գոտի: Ըստ պայմանագրի՝ մինչև հոկտեմբերի 15-ն այդ տարածքից բոլոր ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումները պետք է դուրս հանվեն: Ապառազմականացված գոտու անվտանգությունն համատեղ կարգով ապահովելու են Թուրքիան և Ռուսաստանը: Նախատեսվում է, որ բնակիչները հնարավորություն են ստանալու վերադառնալ իրենց տները, իսկ օտարները հեռանալու են Իդլիբից Թուրքիայի տարածքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |