Տարածաշրջան13:39, 04 Հոկտեմբեր 2018
Էրդողանը՝ քուրդ զինյալներին. «Մեր զոհերի արյունը գետնին չի մնա»

Թուրքիայի Բաթման նահանգի Գերջյուս շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների ճանապարհին տեղադրած ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով թուրք զինվորներ են սպանվել։
Պայթուցիկը գործի է դրվել այն պահին երբ տարածքով անցել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «Kobra» տեսակի զրահապատ ռազմական մեքենա։
Տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 7 թուրք զինվոր, ևս 2 հոգի վիրավորվել է։
Տարածքում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսվել է օդային օպերացիա։
Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ահաբեկչության դեմ պայքարը առանց թուլացնելու շարունակելու ենք։ Մեր զոհերի, մեր հերոսների արյունը գետնին չի մնա։ Այս իրադարձությունները ավելի են ուժեղացնում մեր զայրույթը, թշնամիների նկատմամբ ունեցած վրեժխնդրությունը։ Ես սա ուզում եմ նրանց նորից հիշեցնել»,- ասել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |