Տարածաշրջան07:28, 04 Հոկտեմբեր 2018
Պարետային ժամերի վիճակագրությունը Թուրքիայում

Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամը զեկույց է հրապարակել տարբեր ժամանակաշրջաններում Թուրքիայի տարածքում հայտարարված պարետային ժամերի թվի մասին։
2015թ. օգոստոսի 15-ից մինչ օրս Թուրքիայում 332 անգամ հայտարարվել է պարետային ժամ։ Ամենաշատ պարետային ժամերը հայտարարվել են Թուրքիայի Դիարբեքիր նահանգում (190 անգամ)։
Քրդաբնակ Մարդինում մինչ օրս 53 անգամ հայտարարվել է պարետային ժամ, սահմանամերձ Շըրնաք նահանգում՝ 13, Բիթլիսում՝ 18, Մուշում՝ 7, Բինգյոլում (Բյուրակն)՝7, Դերսիմում՝ 6, Էլազաղում (Խարբերդ)՝ 2, Սիիրթում՝ 7 անգամ։
Հիմանադրամի հայտարարության մեջ ասվում է, որ պարետային ժամերի ընթացքում խախտվել են մարդկանց տարատեսակ իրավունքները։ Մասնավորապես խախտվել են ազատ տեղաշարժի, տեղեկություն ստանալու և փոխանցելու, անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող իրավունքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |