Տնտեսական13:00, 04 Հոկտեմբեր 2018
Վիճակագրական տվյալներ ռուս-թուրքական էներգետիկ հարաբերությունների մասին

Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության սյունակագիր Իլյաս Քեմալօղլուն նյութ է հրապարակել, որտեղ վիճակագրական տվյալներ է հրապարակել թուրք-ռուսական էներգետիկ հարաբերությունների մասին։
Սյունակագիրը, ներկայացնելով որոշ տվյալներ Ռուսաստանի էներգետիկ պաշարների մասին, նշում է՝
«Ռուսաստանի Դաշնությունը էներգետիկ պաշարների տեսանկյունից աշխարհում ամենահարուստ երկիրն է։ Մեր օրերում Ռուսաստանը ունի 14 մլրդ տոննա (103.2 մլրդ բարել) ապացուցված նավթի ռազերվներ։ Դա կազմում է աշխարհի նավթային պաշարների 6.1 տոկոսը։ Եթե նույն տեմպով շարունակվի, ապա այդ նավթը (օրական 505 մլն նավթ) Ռուսաստանին կհերիքի ևս 28 տարի»։
Այնուհետև, խոսելով Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի էնորգետիկ քաղաքականության մասին, Քեմալօղլուն գրում է.
«Եվ այսպես այս աղյուսակում, որն է Թուրքիայի տեղը։ Ռուսաստանից արտահանվող նավթից (257 մլն տոննա) 7 մլն-ը ը գնում է Թուրքիա։ Դա էլ կազմում է ռուսական նավթի արտահանման ծավալների մոտ 3%-ը։ 2016թ. ռուսական նավթի ամենամեծ գնորդը Չինաստանն էր։ Նրանից հետո գալիս էին Հոլանդիան, Գերմանիան, Լոհաստանը, Բելարուսը, Իտալիան Հյուսիսային Կորեան, Ֆինլանդիան։ Այդ իսկ պատճառով Թուրքիան Ռուսաստանի նավթի արտահանման մեջ շատ մեծ տեղ չունի։ Իսկ ռուսական բնական գազի արտահանման հարցում իրավիճակը ավելի տարբեր է։ Թուրքիան ամենաշատ ռուսական գազ գնող երկրներից է ։ Վերջինս այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում, Գերմանիայից հետո։ Ինչպես հայտնի է Ռուսաստանի տարեկան 210 մլրդ խմ գազ է արտահանում։ 2017թ. այդ թվից 53 մլրդ բաժին է ընկել Գերմանիային, իսկ 30մլրդ-ը Թուրքիային։ Թուրքիային և Գերմանիայի հաջորդում են Իտալիան (24 մլրդ) Մեծ Բրիտանիան, (16 մլրդ), Ֆրանսիան (13 մլրդ), Լեհաստանը (10 մլրդ), Չեխիան (6 մլրդ), Նիդերլանդները (5 մլրդ)։ Արտահանվող ռուսական գազի 14 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային։ Նախատեսվում է, որ Թուրքական հոսքի գործարկման և միասին ցուցանիշները ավելի կաճեն»։
Շարունակելով խոսել ռուս-թուրքական էներգետիկ համագործակցության մասին՝ թուրք սյունակագիրը խոսում է նաև Ռուսաստանից Թուրքիա արտահանվող ածխի մասին։
Նշվում է, որ արտահանվող ածխի պաշարների 7 տոկոսը բաժին է հասնում Թուրքիային
Քեմալօղլուն նշում է, որ եթե վերոնշյալ վիճակագրական տվյալները Թուրքիայի տեսանկյունից դիտարկենք, ապա կարող ենք ասել հետևյալը.
«Թուրքիան տարեկան 42.7 մլն տոննա նավթ է ներմուծում, որից 7 մլն-ը գնվում է Ռուսաստանից։ Այս հարթակում Իրանը Թուրքիայի ամենակարևոր գործընկերն է։ Թուրքիայի ներմուծած նավթի կեսը Իրանից է գնում։ Եթե նայում ենք ներմուծման Թուրքիայի ծավալներին, ապա տեսնում ենք , որ 2017թ. ներմուծվել է 55 մլրդ խմ. գազ։ Այդ թվի մեջ Ռուսաստանի բաժինը կազմում է մոտ 50 տոկոս։ Այսինքն ստացվում է, որ Թուրքիայի ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինն ավելի մեծ է, քանի Ռուսաստանի արտահանման մեջ Թուրքիայինը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |