Հասարակական06:28, 05 Հոկտեմբեր 2018
Հարձակման փորձ՝ Ֆեթուլլահ Գյուլենի կալվածքի վրա

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ համալսարանական քաղաքում զինված անհայտ անձը փորձել է ներխուժել Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին պատկանող կալվածք։
Տեղի անվտանգության աշխատակիցները նախազգուշական կրակ են բացել, ինչից հետո անհայտ անձը դիմել է փախուստի։
Վերոնշյալ անձին հայտնաբերելու համար ոստիկանությունն այժմ աշխատանքներ է իրականացնում, սակայն մինչ այժմ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։ Գործի վերաբերյալ սկսվել է հետաքննություն։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Գյուլենի տուն ներխուժելու փորձ կատարած անձը սպիտակամորթ տղամարդ է եղել։
ԱՄՆ-ում Գյուլենին պատկանող «Հանուն համատեղ արժեքների դաշինք» կազմակերպությունը դրա վերաբերյալ հայտարարություն է արել։ Կազմակերպությունը նկատել է տվել, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարեց, թե իրենց Ազգային հետախուզական ծառայությունը Գյուլենի և նրան սատարողների դեմ գործողություններ է իրականացնելու նաև արտասահմանում:
Հիշեցնենք, որ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |