Տարածաշրջան08:15, 05 Հոկտեմբեր 2018
Էրդողանը հայտարարել է թուրքական ուժերը Սիրիայից դուրս բերելու նախապայմանի մասին

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում կազմակերպված «TRT World Forum»-ի փակման հանդիսավոր արարողությանը, անդրադարձել է թուրքական ուժերի՝ Սիրիայից դուրս գալու խնդրին:
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմը լիբանանյան «Էլ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր ապագայում թուրք-սիրիական փոխհարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին: Սակայն դրա իրականացման համար Մուալիմն ընդգծել էր, որ առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերի իր զինվորներին Սիրիայի տարածքից:
Ի պատասխան Սիրիայի արտգործնախարարի ուղերձին՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դուրս կբերի իր ուժերը Սիրիայից միայն այն դեպքում, երբ այնտեղ կանցկացվեն ընտրություններ և երբ Սիրիայի ժողովուրդը կանի իր ընտրությունը, այդ ժամանակ իրենք երկիրը կթողնեն իր տերերին և կհեռանան այնտեղից:
Էրդողանը չզլացավ ևս մեկ անգամ մեղադրել ԱՄՆ-ին ահաբեկիչներին աջակցելու՝ նրանց զենք, առաջին անհրաժեշտության իրեր մատակարարելու մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում ինչպես «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), այնպես էլ՝ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (ԺԻՋ-YPG):
Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է նաև Թուրքիա-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին: Ըստ նրա՝ Եվրամիության վախճանը մոտ է, և որքան շուտ լինի այդ վախճանը, այնքան լավ, որպեսզի Թուրքիան կարողանա իր ուղղությունը հստակեցնել: Եվրամիության անդամակցության բանակցությունների խնդրի շուրջ Էրդողանը չի բացառել նաև հանրաքվե անցկացնելու տարբերակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |