Քաղաքական13:22, 05 Հոկտեմբեր 2018
Էրդողանը ցանկանում է հանրաքվեի դնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամկացության բանակցությունները շարունակելու հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կարող են հանրաքվե անցկացնել Թուրքիայի՝ Եվրամության անդամակցության բանակցությունները շարունակել-չշարունակելու թեմայով:
«2018 թվականն է, բայց մեզ դեռ խաղացնում են: Այդպիսի դաժանություն չի լինի: Եթե ԵՄ-ը առաջ շարժվի այս տրամաբանությամբ, մեզ կմնա գնալ 81 միլիոնի մոտ (Թուրքիայի ժողովրդի-խմբ.) և տեսնել, թե ինչ որոշում է ընդունում 811 միլիոնը: Եվրոպական երկրներ կան, որ տարվա մեջ 2-3 հանրաքվե են անցկացնում»,- ասել է Էրդողանը՝ «TRT World» ֆորումի փակման արարողությանը ունեցած ելույթի ժամանակ:
Էրդողանը հայտարարել է նաև, որ «ԵՄ-ի վերջը մոտ է»:
«Թող ժամ առաջ դա տեղի ունենա, որպեսզի մենք էլ մեր կուրսը հստակեցնենք»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիան Եվրոպական Միություն մտնելու հայտ է ներկայացրել դեռ 1987 թվականին: Առանց այդ էլ արդյունավետությամբ աչքի չընկնող բանակցություններն 2016 թվականին ժամանակավորապես դադարեցվեցին: Այս ընթացքում հարաբերությունները զգալիորեն վատացել են Թուրքիայում տեղի ունեցող մարդու հիմնարար իրավուքների և օրենքի գերակայության շարունական խախտումների պատճառով
2016 թվականի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը քվեարկեց անդամակցության բանակցությունները կասեցնելու օգտին, սակայն այս որոշումը պարտավորեցնող չէր: Դեկտեմբերի 13-ին Եվրոպական Խորհուրդը հաստատեց, որ որևէ նոր տեղաշարժ չի գրանցվի Թուրքիայի հետ հարաբերություններում գերակա հանգամանքների պատճառով, քանի որ Թուրքիայի` ավտորիտարիզմի տանող ճանապարհը ԵՄ-ի հետ հարաբերությունները անհնար է դարձնում:
2017 թվականին, հատակապես Սահամանադրական բարեփոխումների ժամանակ Էրդողանի կուսակցության հաղթանակի պատճառով, Թուրքիայի անդմակցության գործընթացը դադարեցվեց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |