Իրավական11:38, 08 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում յուրաքանչյուր 100․000 բնակչից 254-ը դատապարտյալ է

Մամուլի վերլուծությամբ զբաղվող «Ajans Press» թուրքական գործակալությունը փորձել է պարզել տարբեր երկրներում դատապարտյալների և բնակչության թվի հարաբերակցությունը։ Գործակալությունն այդ նպատակով վերլուծել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրապարակած տվյալները և մամուլի հրապարակումները։
Ըստ այդմ՝ 2017թ․ դրությամբ Թուրքիայում յուրաքանչյուր 100․000 քաղաքացուց 254-ը դատապարտյալ է։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում երրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին և Իսրայելին։
ԱՄՆ-ում յուրաքանչյուր 100․000 բնակչից ազատազրկված է 666-ը, Իրայելում՝ 265-ը։ Այս ցանկում չորրոորդ հորիզոնականում Չիլին է, որտեղ անազատության մեջ է գտնվում յուրաքաչյուր 100․000 բնակչից 237-ը։
Ցանկի վերջին հորիզոնականում Ճապոնիան է, որտեղ ամեն 100․000 բնակչից ազատազրկված է 45-ը։ Գերմանիայում այդ ցուցանիշը կազմում է 76, Իտալիայում՝ 93։
Մամուլի վերլուծությունը ցույց է տվել նաև, որ մասնավորապես քաղաքական ընտրություններից առաջ և հետո կտրուկ ավելանում է համաներման կոչերի մասին մամուլի հրապարակումների թիվը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |