Տարածաշրջան13:07, 08 Հոկտեմբեր 2018
Քեմալականները պատասխանում են Ինոնյուի լուսանկարը հրապարակած Էրդողանին

Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրապարակած Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել։ Էրդողանի խոսքերով՝ այդ լուսանկարում Ինոնյուն Թուրքիայի դրոշի փոխարեն ձեռքում պահում է ԱՄՆ-ի դրոշը։ Մինչդեռ իրականում այդ լուսանկարում Ինոնյուի ձեռքին եղել է նաև Թուրքիայի դրոշը, պարզապես այն չի երևացել։
Թուրքիայի քեմալական, ըմդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան Ինոնյուի մեկ այլ լուսանկար է հրապարակել, որով պատասխան է տվել Էրդողանին։ Այդ լուսանկարում Ինոնյուն իր ձեռքում պահել է Թուրքիայի դրոշը։
Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը Twitter-ում արած գրառման մեջ նշել է.
«Շատ ցավալի է, որ համաշխարհային քաղաքական պատմության մեջ իր իշխանությունը ժողովրդավարական ճանապարհով փոխանցած, միակուսակցական համակարգից բազմակուսակցական համակարգի անցումն անձամբ իրականացրած Իսմեթ փաշային վարկաբեկում են։ Եվ վարկաբեկում են նախագահական համակարգի երազանքներով խորհրդարանական ժողովրդավարությունը ոչնչացնել ցանկացողները»։
Başkanlık hayaliyle parlamenter demokrasiyi yok etmek isteyenlerin, her sıkıştıklarında Dünya siyasi tarihinde kendi iktidarını demokratik yollarla devreden,tek partili yaşamdan çok partili yaşama geçişi kendi elleriyle gerçekleştiren İsmet Paşa'ya laf söylemeleri ne kadar acı. pic.twitter.com/xuLqaMEsO0
— Veli AĞBABA (@veliagbaba) October 7, 2018
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |