Տնտեսական11:59, 09 Հոկտեմբեր 2018
Արժույթի միջազգային հիմնադրամը Թուրքիայի տնտեսական աճի հավանականությունը ցածր է գնահատում

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ներկայացրել է Թուրքիայի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: 2018 թ. համար կանխատեսվել էր 4.2% տնտեսական աճ, սակայն այժմ 3.5% է կանխատեսվում: Իսկ 2019 թ. համար ավելի վաղ կանխատեսված 4% աճի հավանականությունն այս պահին Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատում է 0.4%:
Համաշխարհային տնտեսության դիտարկման զեկույցում Թուրքիայի վերաբերյալ տրված գնահատականներում նշվում է, որ տնտեսական աճի հավանականությունը նվազել է թուրքական լիրայի արժեզրկման և անկայուն վիճակի, արտաքին պարտքի ավելացման, ներդրումների տեսանկյունից անորոշության ավելացման և այլ պատճառներով:
Ընդգծվել է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի տնտեսությունը շարունակում է զգայուն մնալ աշխարհաքաղաքական ռիսկերի և անկանխատեսելի զարգացումների նկատմամբ: Զեկույցում Թուրքիայի տնտեսության համար կանխատեսվում է գնաճ (ինֆլյացիա), բյուջեյի դեֆիցիտ և գործազրկության մակարդակի ավելացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |