Իրավական17:34, 12 Հոկտեմբեր 2018
Թուրքիայի նախագահականից արձագանքել են են ամերիկացի հոգևորականի ազատ արձակմանը

Թուրքիայի նախագահականից մեկնաբանել են ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի նախագահականի հասարակության հետ կապի վարչության ղեկավար Ֆարեթթին Ալթունը։
«ԱՄՆ-ի նախագահին ցանկանում ենք մեկ անգամ ևս հիշեցնել, որ Թուրքիան ժողովրդավար և օրենքի պետություն է, իսկ թուրք դատավորներն էլ անկախ են։ Ինչպես թուրքական դատարաներին, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության ոչ մի մարմին, պաշտոնյա, կամ որևէ այլ մարդ չի կարող հրահանգ տալ»։
Հոկտեմբերի 11-ին Իզմիրի ծանր հանցանքների դատարանում ընթանում էր Բրանսոնի գործով 4-րդ դատական նիստը։ Նրան սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում։ Այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո դատարանը Բրանսոնին դատապարտեղ 3 տարվա ազատազրկման։ Բայց հաշվի առնելով բանտում Բրանսոնի անցկացրած ժամանակը` դատարանը համարել է, որ ամերիկացի հոգևորականը կրել է իր պատիժը և ազատ է արձակել նրան։ Բրանսոնը կալանավորվել էր 2016թ. կեսերին՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեղադրանքով։
Բրանսոնի կալանավորվելու առնչությամբ թուրք-ամերիկյան հարաբերություները խիստ լարվել էին։ ԱՄՆ-ն այդ հարցում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար մի շարք տնտեսական պատժամիջոցներ սահմանել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |