Տարածաշրջան13:22, 12 Հոկտեմբեր 2018
Էրդողանը՝ Սիրիայի քրդական ուժերին «Ահաբեկիչներին կտոր-կտոր կանենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսփարթա քաղաքի ռազմաբազայում ակնարկել է Սիրիայի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների մասին։
Չնայած թուրք-ամերիկյան համաձայնությանը, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գային Մանբիչ քաղաքից, այնուամենայնիվ, քուրդ զինյալների մի ստվար զանգված դեռ պահպանում է իր ներկայությունն այնտեղ։ Դա էլ մեծապես անհանգստացնում է Թուրքիային։
«Մեր փառահեղ բանակն անցյալից մինչ օրս հաղթանակը հաղթանակի հետևից է տանում։ Մեր բանակը ահաբեկչական կազմակերպություններին այնպիսի հարվածներ է հասցնում, որ պատմությունը դեռևս չի տեսել։ Մեր սահմաններից դուրս գտնվող ահաբեկիչները չեն կարողանա հանգիստ քնել, նրանք գիտեն, որ մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ։ Շատ շուտով մեր հատուկջոկատայինների օգնությամբ Եփրատ գետի արևելքում ահաբեկիչներին կտոր-կտոր կանենք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |