Տարածաշրջան08:18, 12 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում կալանավորվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ

Թուրքիայի Կայսերի նահանգի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի աշխատակիցները բերման են ենթարկվել 7 մարդու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։
Բերման ենթարկվածները Սիրիայի, Ռուսաստանի և Եգիպտոսի քաղաքացիներ են։ Նրանց մեջ եղել է 3 կին (Ելենա Ռախմանովա, Սումեյե Շեյխ Մուհամմեդ, Նադա Ահմեդ) և 4 տղամարդ (Ռաշիդ Էնիկեյև, Մահմուդ Շեյխ Մուհամմեդ, Ահմաթ Ալաքել, Մինահ Մուհամմեդ Ալ Ալի )։
Նրանց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք, որից հետո կալանավորելու որոշում է կայացվել։ Եգիպտոսի քաղաքացի Նադա Ահմեդը պայմանականորեն ազատ է արձակվել։
Թուրքական կայքի տեղեկություններով` Ռուսաստանի քաղաքացի Ռաշիդ Էնիկեյևը հետախուզման մեջ էր:
Ոստիկանությունը բերման ենթարկվածների տներում հայտնաբերել է մի շարք իրեր, որոնք առնչություն են ունեցել ԻՊ-ի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |