Քաղաքական12:19, 12 Հոկտեմբեր 2018
Թուրքիայից փախած լրագրողների և Բունդեսթագի անդամների միջև ֆուտբոլային հանդիպում կանցկացվի
Բունդեսթագի անդամներից բաղկացած թիմը ընկերական ֆուտբոլային հանդիպում կանցկացնի բռնաճնշումների հետևանքով Թուրքիայից փախած լրագրողների հետ։ Հանդիպումը կայանալու է Բեռլինում։ Խաղի անցկացման նպատակն է աջակցել Թուրքիայում մամուլի ազատությանը։ Առայժմ խաղի օրը հայտնի չէ։
Հետքրքրական է, որ թուրք լրագրողների թիմում ընդգրկված է նաև պոլսահայ ընդդիմադիր հայտնի լրագրող Հայկո Բաղդատը։ Հանդիպմանը կմասնակցեն նաև թուրքական «Cihan» լրատվական գործակալության նախկին փոխտնօրեն Մուստաֆա Քըլըչը, ընդդիմադիր թուրք լրագրող Հարուն Օդաբաշը, ինչպես նաև 20-րդ դարի թուրք հայտնի գրող, երգիծաբան Ազիզ Նեսինի որդին՝ Ահմեթ Նեսինը, ով նույնպես գրող է։
Միջոցառման անցկացումը համարվում է սկանդալային, քանի որ ըստ թուրքական աղբյուրի՝ Թուրքիայից փախած լրագրողները կապեր ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ։
Հայտնի է, որ Բունդեսթագի անդամներից բաղկացած թիմը կարևոր դեր է խաղում Գերմանիայում։ Տարվա ընթացքում թիմը 20 նման հանդիպում է անցկացնում։ Ամեն հանդիպումը հետապնդում է որոշակի նպատակ, այդ թվում և` դիվանագիտական։ Նախորդ տարի նմանատիպ հանդիպում էր եղել նաև ռուս դիվանագետների և քաղաքագետների հետ։ Նպատակը երկու երկրների հարաբերություններն ամրապնդելն էր։
Թուրքական աղբյուրը չի հաղորդում, թե Բունդեսթագի թիմում, ովքեր են հանդես գալու։ Հայտնի է, որ Բունդեսթագում կան ազգությամբ թուրք մի քանի պատգամավոր, որոնցից է «Կանաչների» կուսակցության՝ ներկայացուցիչ Ջեմ Օզդեմիրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |