Հասարակական10:15, 15 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում վաղ տարիքում հարկադիր ամուսնությունները հասնում են մինչև 32 տոկոս
Եվրոպական խորհուրդն (ԵԽ) ուսումնասիրել է կնոջ դեմ ուղղված բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի մասին Ստամբուլի կոնվենցիայի՝ Թուրքիայում կիրառության արդյունավետությունը։
ԵԽ-ն մասնավորապես դրական է գնահատել երկրի օրենսդրության մեջ Ստամբուլի կոնվենցիային համապատասխան փոփոխություններ կատարելու և բռնության դեմ պայքարի ոլորտում Թուրքիայի ջանքերը։
ԵԽ մասնագետների խումբը թեմայի վերաբերյալ Թուրքիայում կատարած ուսումնասիրությունների արդյուքներն ամբողջացրել և հոկտեմբերի 15-ին հրապարակել է զեկույցի տեսքով։
Մասնագետներն արձանագրել են, որ թեև Թուրքիայում կնոջ դեմ ուղղված բռնության և ներընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ որոշակի ակտիվացում է նկատվում, բռնություն կիրառողներն, այնուամենայնիվ, ամենից հաճախ շարունակում են անպատիժ մնալ։ Ուստի Թուրքիային կոչ է արվել ավելի շատ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման, բռնության ենթարկվածների պաշտպանության և վերաինտեգրման, ինչպես նաև բռնություն կիրառողի նկատմամբ համապատասխան պատժի կիրառման ուղղությամբ։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում բռնության ենթարկված կանանց շատ քիչ տոկոսն է բողոք ներկայացնում, իսկ բռնաբարությունների կամ սեռական բռնության այլ դրսևորումների դեպքում խնդրի մասին բարձրաձայնող կանանց թիվը շատ ավելի փոքր է։
Եվ մեկ կարևոր խնդիր է վաղ տարիքում հարկադիր ամուսնությունը, որի տարածվածության միջին ցուցանիշը Թուրքիայի հասարակության շրջանում կազմում է 25 տոկոս, իսկ լեռնային բնակավայրերում՝ նույնիսկ 32 տոկոս։
ԵԽ մասնագիտական խումբը նշել է առաջնային կարևորություն ունեցող մի շարք խնդիրներ, որոնց շուտափույթ լուծումը ակնկալվում է Թուրքիայից։ Դրանց թվում են՝ անչափահաս աղջիկներին ստիպողաբար ամուսնացնելու երևույթը որպես հանցանք դիտարկելը, բռնաբարված աղջիկներին իրենց բռնաբարողի հետ հարկադրաբար ամուսնացնելու դեպքերը կանխելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, սեռական ոտնձգությունները և բռնության փորձը որպես հանցանք դիտարկելը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |