Տնտեսական13:03, 15 Հոկտեմբեր 2018
ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժևորվել է

Վերջին 2-3 ամիսներին ամերիկյան դոլարի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը` լիրան, հոկտեմբերի 12-ին Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի ազատ արձակումից հետո բարձրացել է:
Եթե վերջին շրջանում 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական արժույթը տատանվում էր 6-7 լիրայի սահմանում, ապա հոկտեմբերի 15-ի դրությամբ լիրան արժևորվել է` կազմելով 5,7835:
Եվրոյի նկատմամբ թուրքական լիրան նույնպես արժևորվել է` կազմելով 6,7175: Իսկ 1 ֆունտ ստերլինգ/ լիրա հարաբերակցությունը 7,6310 է:
Թուրք վերլուծաբանները լիրայի արժևորումը կապում են ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հետ:
Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թրամփը մասնավորապես նշել է, որ Բրանսոնի ազատ արձակումը մեծ քայլ է Էրդողանի կողմից նախկին հարաբերություններին վերադառնալու համար:
Վերլուծաբանների կանխատեսմամբ` առաջիկայում լիրան դոլարի նկատմամբ կշարունակի արժևորվել:
Հիշեցնենք, որ «դոլար-լիրա» պատերազմը սկսվել էր օգոստոս ամսին: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության պայմաններում թուրքական ազգային արժույթը շարունակում էր արագ տեմպերով արժեզրկվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |