Քաղաքական09:27, 15 Հոկտեմբեր 2018
Ի՞նչ ծանր հետևանքներ կլինեին Թուրքիայի համար, եթե ամերիկացի հոգևորականն ազատ չարձակվեր
Եթե ամերիկացի հոգևորական, բողոքական եկեղեցու հովիվ Էնդրյու Բրանսոնն ազատ չարձակվեր, ապա ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում էր Թուրքիայից հետ կանչել ամերիկյան դիվանագիտական ողջ անձնակազմը, ինչպես նաև նոր պատժամիջոցներ կիրառել։
Այդ մասին հայտնել է ամերիկյան ABC NEWS հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաններին, որոնց հետ հարցազրույցներ է անցկացրել: Պաշտոնյաների անունները չեն հրապարակվում։
Չնայած ԱՄՆ-ի կառավարաության մի շարք անդամներ դեմ են եղել Թրամփի այդ ծրագրին՝ այնուամենայնիվ դա իրականացնելու նպատակով ԱՄՆ-ի նախագահի հրահանգով 8 կետանոց փաստաթուղթ էր պատրաստվել։
Ըստ ծրագրի՝ 60 օրվա ընթացքում Թուրքիայում պիտի փակվեին ԱՄՆ-ի դեսպանությունը, հյուպատոսարանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունները ԱՄՆ-ում։
Դիվանագետների հետկանչը կմեկնարկեր գործերի հավատարմատարից, քանի որ Թուրքիայում 2017 թվականի հոկտեմբերից ԱՄՆ դեսպան չկա։
«Եթե հոկտեմբերին կայանալիք դատական նիստի ժամանակ Բրանսոնն ազատ չարձակվեր, Թրամփի ծրագիրը կյանքի կկոչվեր։ Սեղանին ամեն ինչ դրված էր՝ պատժամիջոցներ, դիվանագետների հետկանչ և այլն»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը։
Ամերիկյան հեռուստաալիքի հրապարակած լուրն անմիջապես հերքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերը, ասելով, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Թրամփի ծրագիրն առաջին հերթին հավանության չի արժանացել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից։ Վերջինս ասել է, որ դա ծանր հետևանքներ կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Իզմիրի ծանր հանցագործությունների դատարանում ընթացել է Բրանսոնի գործով 4-րդ դատական նիստը։ Նրան սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում։ Այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո դատարանը Բրանսոնին դատապարտեց 3 տարվա ազատազրկման։ Բայց հաշվի առնելով բանտում Բրանսոնի անցկացրած ժամանակը` դատարանը համարել է, որ ամերիկացի հոգևորականն արդեն կրել է իր պատիժը և ազատ է արձակել նրան։
Բրանսոնը կալանավորվել էր 2016թ. կեսերին՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեղադրանքով։ Բրանսոնի կալանավորվելու առնչությամբ թուրք-ամերիկյան հարաբերություները խիստ լարվել էին։ ԱՄՆ-ն այդ հարցում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար մի շարք տնտեսական պատժամիջոցներ սահմանել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |