Ղարաբաղ13:15, 16 Հոկտեմբեր 2018
Թուրք դեսպանը պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Ղարաբաղի

Ադրբեջանում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության 100 ամյակի հիշատակին նվիրված գրքերի ցուցահանդես-վաճառքին։ Թուրքիայի Թոքաթ քաղաքում կազմակերպված ցուցահանդեսի բացմանը Քըլըչը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղի հիմնախնդրին, ինչպես նաև հայ-թուրքական փակ սահմանին։
«Հայ-թուրքական սահմանը 1992թ. փակվեց և մենք այն փակեցինք հանուն Ադրբեջանի։ Աշխարհում չկա մի երկիր, որ մեկ այլ երկրի համար իր սահմանները կփակի և չի բացի։ Պատմության մեջ նման բան չկա։ Այդ տեսանկյունից շատ գեղեցիկ օրինակ է, որը ցույց է տալից թե Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական կապերը որքան ամուր են։ Ես Ադրբեջանում մոտ 5 տարի պաշտոնավարել եմ, պետական մրցանակի արժանացած առաջին դեսպան եմ։ Այդ տեսանկյունից ինձ համար Ադրբեջանը իմ երկրորդ հայրենիքն է։ Ես տեսախցիկների առջև ասել եմ, որ պատրաստ եմ զոհվել, թե՛ Ադրբեջանի, թե՛ Ղարաբաղի համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |