Միջազգային07:09, 16 Հոկտեմբեր 2018
Financial Times։ «Բրանսոնի ազատումը կարող է թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր սկիզբ լինել»

Բրիտանական «Financial Times» թերթն անդրադարձել է երկար ժամանակ Թուրքիայում կալանքի տակ գտնվելուց հետո, ի վերջո, ազատ արձակված ամերիկացի քահանա Բրանսոնի հարցին։
Պարբերականն արձանագրել է, որ Թուրքիայում ազատություն ստանալուց 24 ժամ անց Բրանսոնը հայտնվել է Սպիտակ տան oվալաձև սենյակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմաց։ Ըստ աղբյուրի՝ Բրանսոնին ազատ արձակելը լավ հնարավորություն է՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում նոր սկիզբ դնելու համար։
Թերթի համաձայն՝ թուրք-ամերիկյան հարաբերություններին սպառնացող իրադարձությունների շղթան սկիզբ է առել 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո։ Այդ շղթայի օղակներից են մասնավորապես հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենին ուղղված մեղադրանքները, Բրանսոնի գործը, ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ուղղված տնտեսական պատժամիջոցները, թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը։
«Պարոն Բրանսոնի ազատ արձակումը դեռ չի լուծում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա բոլոր խնդիրները։ Էրդողանի կառավարությանը բարկացնում է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քուրդ զինյալներին աջակցություն ցուցաբերելու փաստը։ Թուրքերը պնդում են, որ այդ զինյալները Թուրքիայում գործող քուրդ ահաբեկիչների դաշնակիցներն են։
Իսկ ամերիկացիները մտահոգված են պարոն Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև առկա «սիրախաղից»։ Բարկացած են նաև Էրդողանի՝ ռուսական պաշտպանական համակարգեր գնելու մտադրությունից։ Այդ որոշումը Վաշինգտոնի կողմից դիտարկվում է որպես հակասություն ՆԱՏՕ-ի անդամակցությանը և կարող է Թուրքիային ուղղված նոր պատժամիջոցների պատճառ դառնալ։
Ի դեպ, ԱՄՆ-ում դժգոհություն է հարուցում նաև Էրդողանիի՝ հետզհետե ավելի ավտորիտար դարձող պահվածքը սեփական երկրի ներսում, ներառյալ՝ մարդկանց զանգվածաբար աշխատանքից հեռացնելու, լրագրողներին կալանավորելու դեպքերը», - գրում է թերթը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |