Քաղաքական10:06, 16 Հոկտեմբեր 2018
Թուրք ազգայնականները քննադատել են Էրդողանին ամերիկացի հոգևորականի ազատ արձակման համար
Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը դժգոհություն է առաջացրել թուրք ազգայնականների շրջանում։ Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին Բրանսոնի ազատ արձակման վերաբերյալ քննադատել է Թուրքիայի իշխանություններին։
Դժգոհության պատճառն այն է, որ ըստ Բահչելիի՝ Թուրքիայի նախագահն իր խոստումը չի պահել, ըստ որի, եթե Բրանսոնը ազատ արձակվեր, ապա դրա դիմաց ԱՄՆ-ն Թուրքիային պետք է արտահանձներ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին, ում թուրքական իշխանությունները մեղադրում են 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։
«ԱՄՆ-ում ապրող Գյուլենին ինչո՞ւ չենք կարողանում ստանալ, չէ՞ որ ԱՄՆ-ին ասացինք «տվեք այդ հոգևորականին և կստանաք ձեր հոգևորականին։ Մեր խոսքը խոսք է։ Փենսիլվանիայում ապրող հոգևորականը (Գյուլենը) ե՞րբ է արտահանձնվելու։ «Halk» բանկի փոխտնօրեն Հաքան Աթիլլան, ե՞րբ է արտահանձնվելու։ Այստեղ հարցը Թուրքիայի նկատմամբ հարգանքն է։ Մենք պահանջում ենք, որ Գյուլենն արտահանձնվի և սպասում ենք, որ նրան մեզ տան։ Այժմ տեսնենք, թե արտարժույթի ճակատագին ի՞նչ է լինելու։ Արդյո՞ք գնաճը նախկինի պես կլինի։ Մենք կհետևենք զարգացումներին»։
Բահչելիի դժգոհությունն է առաջացրել նաև փաստը, որ ամերիկացի հոգևորականի վերջին նիստի ժամանակ վկաներից 3-ը փոխել են իրենց ցուցմունքը, որն էլ վճռորոշ դեր է խաղացել Բրանսոնի ազատ արձակման հարցում։
Ազգայնական գործիչը հարցադրում անելով Թուրքիայի իշխանություններին՝ նշել է թե «Բրանսոնի վերաբերյալ կայացրած որոշումը որքան անկողմնակալ և անկախ է»։
Ի դեպ, ուշագրավ է, որ Բահչելի նման քննադատություն է հնչեցնում իշխանությունների հասցեին այն դդեպքում, երբ Թուրքիայի վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր կուսակցությունն Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինք կազմած էր մասնակցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |