Տարածաշրջան08:47, 16 Հոկտեմբեր 2018
Սիրիացի զինվորական. «Իդլիբից ահաբեկիչներին հեռացնելու ռուս-թուրքական համաձայնություն չեղավ»

Սիրիան սպասում է, թե Թուրքիայի իշխանություններն ինչ պատասխան են տալու Ռուսաստանին այն հարցի շուրջ, թե ինչու մինչև հոկտեմբերի 15-ը ահաբեկիչները չեն լքել Իդլիբի նահանգի տարածքը։ Այդ մասին հայտնել է Սիրիայի բանակի զինվորական, ում անունը չի հրապարակվում։ Ահաբեկիչների դուրսբերման գործընթացի պատասխանատվությունը դրված էր Թուրքիայի վրա։
Սեպտեմբերի 17-ին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները ձեռք էին բերել համաձայնություն՝ Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու և այդ տարածքներից զինյալ խմբերին դուրս բերելու վերաբերյալ։
Ըստ 5-րդ և 6-րդ կետերի նախատեսվում էր ՝ մինչև հոկտեմբերի 15-ը Իդլիբից դուրս բերել ահաբեկչական և զինված բոլոր խմբավորումներին։
Նույն սիրիացի զինվորականը հայտնել է, որ այս պահին Սիրիայի կառավարական ուժերը չեն պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Իդլիբում, քանի որ նրանք այժմ զբաղված են Սիրիայի հարավային Սուվեյդա նահանգում «Իսլամալան պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ պայքարով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |