Տնտեսական11:19, 17 Հոկտեմբեր 2018
Զեկույց․ Թուրքիայում շուրջ 16մլն մարդ սովի է մատնված
Թուրքիայի Սպառողների իրավունքների միությունը (THD) հոկտեմբերի 16-ին նշվող Սննդի համաշխարհային օրվա առթիվ զեկույց է հրապարակել։
Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչության 20 տոկոսը կամ գրեթե 16 մլն մարդ ամեն օր չի կարողնաում բավարար սնունդ հայթայթել։ Իսկ բնակչության ավելի քան 60 տոկոսը կամ շուրջ 48 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ։
Զեկույցի հեղինակները հաշվարկել են, որ 2018թ․ սեպտեմբերի դրությամբ 4 անձից բաղկացած մեկ ընտանիքը բավարար սնվելու համար ամսական պետք է ծախսի 1.893 թուրքական լիրա (շուրջ 340 ԱՄՆ դոլար)։ Եթե հաշվի առնենք նաև ընտանիքի մնացած բոլոր ընթացիկ կարիքները, ապա նման ընտանիքի միջին ամսական եկամուտը պետք է կազմի առնվազն 6․167 լիրա (շուրջ 1100 դոլար)։
Հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ երկու երեխա ունեցող ընտանիքում, անգամ եթե երկու ամուսիններն էլ աշխատում են, նվազագույն աշխատավարձով (2018թ․ դրությամբ այն կազմում է շուրջ 1600 լիրա կամ 285 դոլար- խմբ․) հնարավոր չէ պատշաճ մակարդակով հոգալ ընթացիկ կենցաղային կարիքները։
Սպառողների իրավունքների միությունն առաջարկել է լրջորեն զբաղվել երկրում սպառվող սննդի՝ գյուղատնտեսական արտադրանքի և մսամթերքի տեղական արտադրությամբ՝ այդ ամենն այլ երկրներից ներկրելու փոխարեն։ Ըստ մասնագետների՝ այդ կերպ հնարավոր կլինի նվազեցնել սննդամթերքների ինքնարժեքը, բարձրացնել սպառողների գնողունակությունը, ինչպես նաև՝ ավելի ապահով ու վստահելի սննդամթերք տրամդրել բնակչությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Աբբաս Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին:
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Ստոքհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը զենքի համաշխարհային առևտրում տարբեր պետությունների ունեցած մասնաբաժնի վերաբերյալ զեկույց է հրապարակել։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |