Մշակութային13:20, 17 Հոկտեմբեր 2018
Թուրք լրագրողը անդրադարձել է փոքրամասնությունների կողմից իրականացվող «Կողք կողքի» ծրագրին

Թուրքական «Haberturk» լրատվական կայքի լրագրողներից Նագեհան Ալչըն իր սյունակում անդրադարձել է Թուրքիայում փոքրամասնությունների կողմից իրականացվող «Կողք կողքի» (YanYana) ծրագրին: Ալչըն հարցազրույց է ունեցել «Փոքրամասնությունների համայնքներ հիմնադրամի» ներկայացուցիչ, ազգությամբ հույն Լաքի Վինգասի հետ:
Վինգասի փոխանցմամբ` «Կողք կողքի» ծրագրի նպատակն է .ուսանողությանը ծանոթացնել Թուրքիայում ապրող փոքրամասնություններին, նրանց տարբեր մշակույթները, ինչպես նաև կոտրել նրանց ` ոչ մուսուլմանների նկատմամբ ունեցած բացասական կարծրատիպերը:
Այս ծրագրի շուրջ աշխատանքներ են իրականացվում իրականացվում են Ստամբուլում, Սամսունում, Էսքիշեհիրում, Գազիանթեփում և Կայսերիում:
Լրագրողի կարծիքով` աշխատանքները Թուրքիայի ոչ միայն 6, այլև 81 նահանգներում պետք է իրականացվեն:
Ծրագրին աջակցում են «Բոյաջըքյոյ Սուրբ Երից Մանկանց» հայկական եկեղեցական հիմնադրամը, «Մալաթիահայերի միությունը», «Շալոմ»(խմբ.`ասորական) թերթը, Ստամբուլի ասորական հիմադրամը և «Հունական համայնքային հիմնադրամների աջակցության միությունը»:
Վինգասը, անդրադառնալով հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում,մասնավորապես հայերի և հույների նկատմամբ իրականացված խտրական քաղաքականությանը, ասել է. «Հայերն ու հույները բազում զրկանքներ են կրել և հատկապես այս հողերում գոլորշիացել: Սակայն չպետք է մոռանալ, որ շատ մշակութային, կրոնապաշտ, ինչպես նաև խայտաբղետ հասարակություն ենք: Այդ գույները` որպես այս հողերի գլխավոր տարրեր դեռևս մեր մեջ են ապրում: Սա հիշելու համար շատ կարևոր է «Կողք կողքի» ծրագիրը , որի նպատակն է` վերացնել վախը և անտեղյակությունը, ինչպես նաև մարդկանց մեջ սերմանել բազմակարծություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |