Իրավական07:37, 17 Հոկտեմբեր 2018
Թուրքական ոստիկանությունը գյուլենականության կասկածանքով ձերբակալել է 20 դասախոսի

Թուրքիայում դեռևս շարունակվում է 2016-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո լայն թափ ստացած գյուլենականների որսը: Այս անգամ ձերբակալվածները համալսարանականներ են: Ստամբուլի դատախազության կողմից գյուլենականների համալսարանական ցանցի դեմ իրականացվող մի հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ 4 համալսարանի նախկին և ներկա 37 աշխատակցի վերաբերյալ ձերբակալության որոշում է կայացվել:
Իրականացված գործողության ընթացքում Ստամբուլում, Սաքարիայում և Գազիանթեփում (Այնթափ) ձերբակալվել է 20 դասախոս:
Նշվում է, որ բոլոր ձերբակալվածների հեռախոսներում հայտնաբերվել է «Bylock» հավելվածը, որից ըստ թուրքական ոստիկանության՝ օգտվել են գյուլենականները միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 15-ին թուրքական զինված ուժերի մի խումբ զինվորականներ եւ սպաներ փորձեցին հեղաշրջում կատարել: Հիմնական առճակատումը տեղի ունեցավ Ստամբուլում եւ Անկարայում, մահացավ 250 մարդ, ավելի քան 2 հազար մարդ էլ վիրավորեց: Տեղի ունեցածի մեջ Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Գյուլենի տասնամյակների ընթացքում ձևավորած կրոնական շարժումը հենց նրա անունով անվանվում էր Գյուլենական շարժում կամ Գյուլենական համայնք: Հեղաշրջման փորձից հետո թուրքական իրավապահ մարմինները ձերբակալեցին շարժման հազարավոր հետևորդների, որոնք աշխատում էին տարբեր պետական գերատեսչություներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |