Իրավական09:16, 17 Հոկտեմբեր 2018
Էրդողանը հետ կվերցնի իր ծաղրանկարով պաստառ պատրաստած ուսանողների դեմ դատական հայցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի այն ուսանողներին, որոնց դեմ դատական հայց էր ներկայացվել «Թայիփների թագավորություն» անվամբ հայտնի ծաղրանկարի պատճառով։
Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի այդ ուսանողները 2018թ․ հուլիսի 6-ին կազմակերպված ավարտական միջոցառման ժամանակ հրապարակ էին բերել Էրդողանի վերոնշյալ ծաղրանկարը՝ պաստառի տեսքով։ Հանրապետության նախագահին հրապարակավ վիրավորելու մեղադրանքով Էրդողանի փաստաբանները նրանց դեմ դատական հայց էին ներկայացրել։
Օրեր անց չորս ուսանողներ կալանավորվել էր։ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ նրանց սպառնում էր 1-4 տարի ազատազրկում։ Սակայն ուսանողների հարազատների միջնորդության շնորհիվ մեկ ամիս անց կալանավորվածները ազատ են արձակվել։ Նրանք ցանկություն են հայտնել հանդիպել Էրդողանի հետ և մեկնաբանել իրենց արարքը։ Էրդողանը նրանց թեյի է հրավիրել։ Ուսանողների և Թուրքիայի նախագահի հանդիպումը տևել է շուրջ 45 րոպե։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ներկայացուցիչներին տեղեկություններ է հաղորդել հանդիպման մասին։ Նշել է, որ Էրդողանի փաստաբանները հոկտեմբերի 17-ին հետ կվերցնեն ուսանողների դեմ ներկայացված դատական հայցը։
«Թայիփների թագավորություն» ծաղրանկարը շուրջ 13 տարվա վաղեմություն ունի։ Այն 2005թ․ փետրվարի 24-ին հրապարակվել էր «Penguen» ամսագրի շապիկին։ Դրա պատճառով ամսագրի դեմ 40․000 լիրայի փոխհատուցման (30.600 դոլար) պահանջով դատական հայց էր ներկայացվել, սակայն դատարանը հայցը մերժել էր՝ ծաղրանկարը արդարացնելով խոսքի ազատության շրջանակներում։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ–CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ի պաշտպանություն ուսանողների, «Twitter»-ում հրապարակել էր նշված ծաղրանկարը և մեկնաբանել․ «Պետք է հանդուրժես քննադատությունն ու հումորը: Ուսանողներին բանտ նետելով՝ չես կանխի քննադատությունն ու հումորը։
Այդ հրապարաման համար Էրդողանը 1 մլն լիրայի (շուրջ 206․390 դոլար) փոխհատուցման պահանջով հայց էր ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |