Մշակութային09:11, 18 Հոկտեմբեր 2018
Արա Գյուլերը` հանրաճանաչ քաղաքական և մշակութային գործիչների լուսանկարների հեղինակ (լուսանկարներ)
Պոլսահայ անվանի ֆոտոլրագրող լուսահոգի Արա Գյուլերի (Արամ Տերտերյան,1928-2018թթ.) ֆոտոխցիկը անմահացրել է բազմաթիվ հանրաճանաչ մարդկանց, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ուինսթոն Չերչիլը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանոը և ուրիշներ:
Գյուլերը յուրաքանչյուր լուսանկարում կյանք և հոգի է ներդրել, բացահայտել խորքային էությունը, մանրամասնորեն շրջանակի մեջ առել կյանքի լուսավոր և մութ կողմերը:
Ֆոտոլրագրողը 1958թ. պատահաբար հայտնաբերել է Թուրքիայի Այդընի տարածքում գտնվող Աֆրոդիսիաս անտիկ քաղաքը, ում շնորհիվ էլ այս քաղաքը հետագայում գրանցվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:
Գյուլերը երազել է լուսանկարել Չարլի Չապլինին, սակայն իրենց ծանոթության շրջանում Չապլինը կաթվածի պատճառով արդեն անվասայլակի վրա էր և չի ցանկացել այդ վիճակում լուսանկարվել, ուստի ֆոտոլրագրողի երազանքը չի իրականացել:
Ստորև ներկայացվում են քաղաքական և մշակութային հանրահռչակ գործիչների լուսանկարները, որոնք հեղինակել է հենց Արամ Տերտերյանը:
Արա Գյուլերը աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի 2 լուսանկարի հեղինակ է: Այսպես է պատմում Պիկասոյի մասին.«Նիհար կազմվածքով, կարճահասակ, հասարակ մի մարդ էր: Հենց լսեցի, որ գրքի հրատարակման համար նա գնում է հրատարակչություն, ասացի.«Ես էլ Ձեզ հետ գամ, նաև Ձեր առօրյան կնկարեմ»:
Այսպես է տեղի ունեցել Պիկասոյի հետ հանդիպումը: Երբ Պիկասոն վախվորած ատամնաբույժի մոտից վերադառնում է, Արայի հետ է հանդիպում, նրան ասում է. «Դու ֆրանսիացի նկարիչ Սեզանին ես նման: Սպասիր, քեզ նկարեմ»: Գյուլերը քարանում է: Իսկ Պիկասոն նկարում է և վերջում ստորագրում:
«Թուրքիայում Պիկասոյին մեկ բնօրինակ կա, այն էլ իմ տանն է»,- ասել է Տերտերյանը:
Սոֆի Լորեն
«Գիտե՞ք Սոֆի Լորենին: Հենց նկատեցի, որ շարժվում է դեպի վերելակը, ես էլ նրա հետ միասին բարձրացա: Հյուրանոցի սենյակի կենտրոնում մի մահճակալ կար: Հոգնած էր: Կոշիկները հանեց, նստեց մահճակալին: Այդ պահին ասացի.«Կարո՞ղ եմ Ձեզ լուսանկարել»: Հենց ասաց «այո», մի քանի հատ նկարեցի, Թուրքիա ուղարկեցի: Թուրքիայում ցուցապաստառ էին պատրաստել հետևյալ վերնագրով. «Մեր թղթակից Արա Գյուլերը` Սոֆի Լորենի ննջասենյակում»: Բա սա ասելու բա՞ն էր»:
«Փարիզում Դալիի հյուրանոց գնացի, 101-րդ համարի սենյակում էր մնում: Դուռը բացեցի, ինձ նայելով ասաց.
-Ինչու՞ ես ցանկանում ինձ լուսանկարել
-Շատ հայտնի ես`դրա համար...
-Իմ մեկ րոպեն 25 000 դոլար արժե:
- Լավ, բայց ես մեկ րոպեում չեմ կարող լուսանկարել...
Ինձ դուրս նետեց: Երեկոյան հրեա ընկերոջս հետ ճաշի գնացի և ասացի, որ Դալին ինձ վռնդել է: Նա ասաց, որ վերջինս իր քավորն է: Ես էլ ասացի, ինչպես կլինի, եթե նա քրիստոնյա է, իսկ դու էլ հրեա: Ինձ ասաց, մի խառնվիր, գնաց, խոսեց... Հաջորդ առավոտյան ժամը 11-ին գնացինք: Դալին ինձ էր նայում, ես էլ` իրեն:
«Քեզ պետք է լուսանկարեմ: Խելքը գլխին մի լուսանկար չունես»,- ասացի ես:
«Քանի ոչ ոք չկա, արի»,- ասաց Դալին:
Հաջորդ օրը առավոտյան ժամը 10-ին գնացի, 3 լրագրող էլ էին եկել: «Բա ասել էիք, ինձնից բացի ոչ ոք չէ՞ր լինելու»: Ասաց, որ հիմա կհեռացնի նրանց այստեղից: 3-ին էլ դուրս նետեց: Հենց այդ օրն էլ իրեն լուսանկարեցի»:
Ինդիրա Գանդի
Ամերիկացի դերասան Դասթին Հոֆման
Իտալացի ռեժիսոր և սցենարիստ Ֆեդերիկո Ֆելինի
Անգլիացի և ամերիկացի ռեժիսոր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք
«Երբեք չեմ մոռանա Հիչքոքի հետ կատարված աշխատանքը, որը սկսվեց առավոտյան ժամը 11-ին և ավարտվեց երեկոյան 5-ին: Սկզբում մեկս մյուսի չսիրեցինք, հետո հարմարվեցինք, սկսեցինք կատակել: Տեսավ, որ ես իրենից ավելի բռի եմ, հետո հանգիստ աշխատեցինք: Ես էլ մտքումս ասում էի.« Հեյ, ես Պիկասոների հետ եմ աշխատում: Դու ո՞վ դարձար: Եթե դու Հիչքոքն ես, ես էլ Արա Գյուլերն եմ»:
Ուինսթոն Չերչիլ
Ամերիկյան օպերային երգչուհի Մարիա Կալաս
20-րդ դարի աշխարհահռչակ պատմաբան Արնոլդ Թոյնբի
Վիլյամ Սարոյան
Աֆրոդիսիաս
Աֆրոդիսիաս
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Օրակարգում են եղել Սիրիայի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Թուրքիայի արտգործնախարարի և Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանի Օրակարգում եղել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |