Հասարակական10:18, 18 Հոկտեմբեր 2018
Թուրք պատգամավորն ահազանգում է․ «Մեր երկրում փոքրամասնություն կարող ենք դառնալ»

Մոտ ապագայում թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնության կարգավիճակում հայտնվել։ Նման մտահոգություն է հայտնել Թուրքիայի «İyi» կուսակցության՝ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Լյութֆու Թուրքքանը։
Խոսելով երկրի ժողովրդագրական պատկերի մասին՝ Թուրքքանն ասել է․ «Այսօր երկրում յուրաքանչյուր 20 քաղաքացուց մեկը սիրիացի է։ Կան հաշվարկներ, որ 2023-ին սիրիացի կլինի արդեն ամեն 13 քաղաքացուց մեկը։ Եթե այսպես շարունակվի, ապա շուտով մեր ժողովուրդը սեփական հողում փոքրամասնություն կդառնա»։
Պատգամավորը նշել է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակվում է 3․6մլն սիրիացի փախստական, իսկ ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը կազմում է 4մլն։
«Սիրիացի փախստականների հարցում Թուրքիայի վարած սխալ քաղաքականության հետևանքով, ըստ որոշ հաշվարկների, 2040թ․ նրանց թիվը կհասնի 7․5 միլիոնի», - հավելել է Թուրքքանը։
Նաև նշել է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիան մինչ օրս սիրիացի փախստականների համար շուրջ 35մլրդ դոլար է ծախսել։ Մինչդեռ, ըստ թուրք պատգամավորի, այդ գումարները բավարար կլինեին թուրք ժողովրդի համար տասնյակ հիվանդանոցներ, դպրոցներ, կամուրջներ կառուցելու և այլ հանրօգուտ նախագծեր իրականացնելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |