Հասարակական07:04, 19 Հոկտեմբեր 2018
Ինչո՞ւ Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global»-ը ամենաուշը հայտնեց Արա Գյուլերի մահվան մասին լուրը
Թուրքական «Oda TV» հեռուստաընկերության լրատվական կայքում ուշագրավ դիտարկում է արվել պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան մասին լուրի հրապարակման վերաբերյալ։
Լրատվամիջոցը արձանագրել է, որ Գյուլերի մահվան մասին լուրը ամենաուշը հրապարակել է Թուրքիայում հեռարձակվող նորաստեղծ «Haber Global» հեռուստաալիքը։
Նշյալ հանգամանքը առնվազն զարմանալի է, քանի որ օպերատիվության առումով «Haber Global»-ը Թուրքիայում մրցակցում է այնպիսի խոշոր թուրքական հեռուստաընկերությունների հետ, ինչպիսիք են «NTV»-ն «Haberturk»-ը «CNN Turk»-ը։
Ըստ աղբյուրի՝ Գյուլերի մահվան մասին լուրը ուշ հրապարակելու գլխավոր պատճառն այն է, որ «Haber Global»-ը պատկանում է ադրբեջանական մի ընկերության, և հեռուստաընկերության աշխատակիցները ղեկավարության կողմից հայերի և Հայաստանի հետ կապված լուրերի մասով խիստ զգուշավորություն ցուցաբերելու հրահանգ ունեն։ Այդ իսկ պատճառով Գյուլերի մահվան մասին լուրը ամենայն հավանականությամն միայն ղեկավարության վերջնական հաստատումից հետո է հայտնվել հեռուստաընկերության եթերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Թուրքիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահի՝ պետք է ջանքեր գործադրվեն՝ երաշխավորելու կանանց կյանքի իրավունքը Թուրքիայում։
2025 թվականը զորանալու կորով կբերի հայ ժողովրդին ու հայոց պետությանը։
Թուրք պրոֆեսոր. «Եթե Թուրքիան շարունակի նման տեմպերով ծերանալ, ապա 2040-ին 65 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ավելի շատ կլինեն, քան մինչև 5 տարեկանները»:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցի` Սիրիայի դպրոցական դասագրքերում շտկվում է «օսմանյան ամոթը»:
Թուրքիային բաժին է ընկնում ՌԴ-ի հետ ընդհանուր առևտրի 8․3%-ը։
Ըստ Թուրքիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահի՝ պետք է ջանքեր գործադրվեն՝ երաշխավորելու կանանց կյանքի իրավունքը Թուրքիայում։
Լրագրողների նկատմամբ դատական վերահսկողության միջոցների և ճնշման քաղաքականությունը 2024 թվականին խորացել է։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է դեկտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |