Տարածաշրջան13:22, 19 Հոկտեմբեր 2018
Թուրք-քրդական բախումների ժամանակ 15 թուրք զինվոր է սպանվել

Թուրքիայի զինված ուժերը սահմանամերձ Մարդին և Հաքքարի նահանգներում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների ժամանակ ծանր կորուստներ են ունեցել։
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ռազմական թևերից մեկի՝ «Ժողովրդապաշտպանական ուժեր» (HPG) խմբավորման մամուլի կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 11-ին և 18-ին Մարդինում և Հաքքարիում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների ժամանակ սպանվել է առնվազն 15 զինվոր, ևս 7-ը` վիրավորվել։
Քրդաբնակ Մարդինի Սավուր շրջանի Էվանա կոչվող տարածքում քուրդ զինյալները հարձակվել են 2 զրահապատ մեքենաների վրա, որոնց օգնությամբ թուրք զինվորները պատրաստվում էին ռազմական գործողություններ իրականացնել իրենց դեմ։ Դրա հետևանքով սպանվել է 8 թուրք զինվոր։ Եվս 7-ը վիրավորվել են։
Քրդական կառույցի մամուլի կենտրոնը հերքել է թուրքական կողմի` ավելի վաղ արած այն պնդումը, թե այդ բախումների ընթացքում ընդամենը 4 թուրք զինվոր է վիրավորվել։
Հոկտեմբերի 18 ևս մի թուրք-քրդական բախում է տեղի ունեցել նաև Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Գևեր շրջանում։ Քուրդ զինյալները գործողություն են իրականացնել թուրք զինվորների հենակետերի ուղղությամբ, որի ընթացքում 7 թուրք զինվոր է սպանել։ Դրանից հետո Թուրքիայի օդուժը կրակի տակ է պահել այդ շրջանը։
Քրդական աղբյուրի տեղեկություններով` թուրքական օդուժի թիրախում են հայտնվել նաև խաղաղ բնակիչների տները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |