Ռազմական12:56, 22 Հոկտեմբեր 2018
Թուրքական ռազմական ուղղաթիռները կմասնակցեն Մարոկոյում կայանալիք ավիացուցահանդեսին

Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության «ATAK T129» տեսակի հարվածային ուղղաթիռները ներկայացված կլինեն հոկտեմբերի 24-27 Մարոկոյում կայանալիք ավիացուցադրության ժամանակ։
Թուրքական ուղղաթիռները մի քանի ցուցադրական թռիչքներ են իրականացնելու։ Բացի այդ ուղղաթիռներից թուրքական ընկերությունը ներկայացնելու է իր մի շարք այլ արտադրատեսակներ։
Աղբյուրը տեղեկացնում է, որ 2017թ.-ից սկսած TUSAŞ-ը փորձում է մտնել Մարոկոյի շուկա։
Հիշեցնենք, որ T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։
Ուղղաթիռի թռիչքի առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, առավելագույն բեռնատարողությունը՝ 1200կգ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6կմ, գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3կմ: Ուղղաթիռի ողջ էլեկտրատեխնիկան սարքավորումները թուրքական արտադրության են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |