Իրավական07:47, 22 Հոկտեմբեր 2018
4 տարում 1369 սպանություն. Թուրքիայում աճում է կանանց սպանությունների թիվը

2015թ․ մինչ օրս Թուրքիայում 1369 կին է սպանվել։ Թուրքական «Milliyet» պարբերականի թղթակից Ահենք Բայազըթը վիճակագրական տվյալներ է ներկայացրել տղամարդկանց կողմից սպանված կանանց վերաբերյալ։
Ըստ այդմ՝ 2015թ․ Թուրքիայում սպանված կանանց թիվը կազմել է 303, 2016թ․՝ 328, 2017թ․՝ 409, իսկ 2018թ․ 9 ամսում՝ 329։
Այդ դեպքերի թվում հատկապես մեծ աղմուկ են բարձրացրել երիտասարդ աղջիկների ու կանանց սպանությունները։ 2015թ․ փետրվարի 11-ին Մերսինում ավտոբուսի վարորդի կողմից սպանվեց 19-ամյա ուսանողուհի Օզգեջան Ասլանը, այդ դեպքից ընդամենը 8 օր անց Անթալիայում իր ընկերոջ կողմից սպանվեց 22-ամյա Հյուսնե Ասլանը։ Ստամբուլում 17-ամյա ուսանողուհի Հելին Փալանդյոքենը, Մուղլայում 18-ամյա Իփեք Քովանը և Ադանայում 28-ամյա Թյուրքան Սարըքայան սպանվեցին այն տղամարդկանց կողմից, ում իրենք մերժել էին։
2012թ․ Թուրքիան ստորագրել է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա), որով ենթադրվում էր, որ երկիրն ավելի արդյունավետ կպայքարի կանանց դեմ ուղղված բռնությունների դեմ։ Բայց, այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ պայքարը ոչ միայն ավելի արդյունավետ չի դարձել, այլև բռնությունն ավելի է շատացել, իսկ կանանց սպանությունների թիվը շարունակում է տարեցտարի աճել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |