Հասարակական08:45, 22 Հոկտեմբեր 2018
Զեկույց․ «Թուրքիայի մեդիա դաշտը հայտնվել է խավարում»

Թուրքիայում գործող «Ժամանակակից լրագրողների միությունը» (ÇGB) երկրի մեդիադաշտի վերաբերյալ 2018թ․ հուլիս- սեպտեմբերի ամիսներն ընդգրկող զեկույց է հրապարակել։
Կազմակերպության բնութագրմամբ՝ Թուրքիայի մեդիադաշտը հայտնվել է խավարում։ Արձանագրվել է, որ 2017թ․ ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից և 2018թ․ հունիսի 24-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իշխանության տարանջատման սկզբունքը վերջնականապես վերացել է։
«Բոլոր իրավասությունները փոխանցվել են մեկ անձի, ով միևնույն ժամանակ իշխող կուսակցության նախագահն է», - ասված է զեկույցի վերաբերյալ ÇGB-ի կողմից կատարված հայտարարության մեջ։
Զեկույցի՝ «սկզբունքների ոտնահարման և մանիպուլյացիա» խորագրով բաժնում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, թե ինչպես է իշխանամետ մամուլը քողարկում ողջ երկրի բնակչության վրա ազդող տնտեսական ճգնաժամը՝ դրա համար դեմ գնալով լրագրողության բոլոր սկզբունքներին։
Ընդգծվել է, որ այս երկրում ինչ-որ քաղաքական գործիչ կարող է հետապնդվել թանկարժեք վերնաշապիկի պատճառով, մինչդեռ Էրդողանի համար պետական բյուջեի միջոցներով գնված 400 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռի մասին, չգիտես ինչու, բոլորը մոռանում են։ Իսկ իշխանության վարած սխալ արտաքին քաղաքականությամբ այլ երկրները հանրությանը ներկայացվում են որպես «սատանա», մինչդեռ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) քողարկվում է «հրեշտակի» կերպարի ներքո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |