Հասարակական08:20, 23 Հոկտեմբեր 2018
ՄԱԿ-ի զեկույց․ Հայաստանում թուրք փախստականների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանում

ՄԱԿ-ի կողմից կազմված մի զեկույցի համաձայն՝ աշխարհի 185 երկրում շուրջ 2մլն 851․889 թուրք փախստական է բնակվում։ Զեկույցում չներառված մյուս երկրների ցուցանիշների հետ միասին ամբողջ աշխարհով թուրք փախստականների թիվը կազմում է 3 մլն 108․971։
Ամենամեծ թվով թուրք փախստականներ բնակվում են Գերմանիայում (1մլն 543․787)։ Ֆրանսիայում՝ այդ թիվը կազմում է 259․514, Հոլանդիայում՝ 203․483, Ավստրիայում՝ 165․206, ԱՄՆ-ում՝ 106․805, Սաուդյան Արաբիայում՝ 101․310, Ղազախստանում՝ 85․383, Շվեյցարիայում՝ 83․199, Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում՝ 82․941, Մակեդոնիայում՝ 72․556։
Շվեդիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բելգիայում, Ավստրալիայում թուրք գաղթականների թիվը կազմում է 42- 46․000։ Դանիայում, Իսրայելում, Կանադայում, Իտալիայում թուրք բնակչության թիվը տատանվում է 20- 33․000-ի միջակայքում։ Նորվեգիայում, Քուվեյթում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրաքում, Կատարում, Ուզբեկստանում, Հունաստանում, Ֆինլանդիայում բնակվում է 6 -13․000 թուրք։
ՄԱԿ-ի զեկույցի վկայությամբ՝ Հայաստանում ավելի շատ թուրք փախստական է բնակվում, քան Ադրբեջանում։ Այսպես, եթե Հայաստանում թուրք բնակչության թիվը կազմում է 1․809, ապա Ադրբեջանում այդ թիվը կազմում է 1․648։ Վրաստանում թուրք բնակչության թիվը կազմում է 983, Իրանում՝ 2․438։
Ուշագրավ է նաև, որ Նիկարագուայում, Էլ-Սալվադորում, Թայլանդում բնակվում է ընդամենը մեկական թուրք փախստական։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |