Տարածաշրջան14:07, 23 Հոկտեմբեր 2018
Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչում «աշակերտի երդման» մասին պետխորհրդի որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չեն ճանաչում Թուրքիայի պետխորհրդի այն որոշումը, որով նախատեսվում էր դպրոցներում վերականգնել ռասիստական բովանդակությամբ «աշակերտական երդում»-ը:
«Այդ որոշումը ցույց է տալիս, որ մեր մեջ դեռևս մի շարք հին հիվանդություններ են ապրում: Մեզ համար մեր ժողովրդի ամենամեծ և ամենահզոր երդումը «Անկախության քայլերգն է» (Թուրքիայի հիմնը-խմբ.): Անկախության քայլերգից բացի ոչ մի երդում չենք ճանաչում ու չենք ճանաչելու: Թողենք թող թուրքը իր թուրք լինելու համար գովեստի արժանանա, քուրդը՝ քուրդ, լազը՝ լազ, գնչուն՝ գնչու չերքեզը չերքեզ լինելու համար: Բայց դա երբեք չպետք է ռասիզմի վերածել»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (պետական կառավարման ոլորտի առաջացող վեճերը կարգավորող բարձրագույն վարչական դատարան-խմբ.) կրթական արհմիության դիմումի հիման վրա որոշում էր կայացրել երկրի տարրական դպրոցներում վերականգնել «աշակերտի երդում»-ը:
Արհմիությունը դիմումի մեջ պետխորհրդից պահանջել էր չեղյալ համարել 2013 թվականին կրթության մասին օրենքում կատարված այն փոփոխությունը, որով հանվել է տարրական դպրոցներում ամեն օր դասերը սկսելուց առաջ բոլոր երեխաների կողմից ռասիստական «երդման» տեքստի պարտադիր արտասանությունը:
Փոփոխությունը իրականացվել էր 2013 թվականին Եվրամիության պահանջով էրդողանի նախաձեռնած Թուրքիայի «դեմոկրատացման փաթեթի» ընդունման շրջանակներում:
Մինչ այդ Թուրքիայի դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին (անկախ ազգային պատկանելությունից) ստիպում էին ամեն օր դասերը սկսելուց առաջ արտասանել «Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» բառերով սկսվող երդման տեքստը:
Էրդողանից առաջ պետխորհրդի որոշումը դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը: Վերջինս նշել է, որ պետական խորհուրդը անցել է իր իրավասության սահմանները և կայացրել մի որոշում որն իրեն վերագրված չէ սահամանդրությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |